Տեխաս
Տեխասում միմյանց են բախվել 100-ից ավել մեքենաներ․ կան զոհեր ու վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում․ միմյանց են բախվել 133 ավտոմեքենաներ։ Վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ, իսկ 65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Dallas Morning News-ը։ Ըստ աղբյուրի, որոշ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է ու նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Նշվում է, որ վթարի նախնական պատճառ…
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության նոր ռեկորդ
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջին 1 օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 45 242-ով։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր դա առավելագույն ցուցանիշ է։ Երկրում վարակակիրների թիվը հասել է 2․48 միլիոնի։ Այս շաբաթ վարակման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Այդահո, Ալաբամա, Արիզոնա, Վայոմինգ, Ջորջիա, Կալիֆորնիա, Միսսուրի, Միսսիսպի, Նևադա, Օկլահոմա, Թեննեսի, Տեխաս, Ֆլորիդա…
Այս տարի լրանում է ԱՄՆ-ում ստրկության վերացման 155-ամյակը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջը հայտնում է, որ այսօր ԱՄՆ-ում նշվում է Juneteenth-ը, որը նաև հայտնի է որպես ԱՄՆ անկախության մեկ այլ օր։ «Այսօր ԱՄՆ-ում նշվում է Juneteenth-ը, որը նաև հայտնի է որպես ԱՄՆ անկախության մեկ այլ օր։ Այս տոնը նշվում է ամեն տարի հունիսի 19-ին։ 1865թ․ հենց այս նույն օրը Տեխասում ընթերցվեց Էմանսիպացիայի մասին…
Տեխասում հուժկու պայթյունի հետևանքով հարկադիր տարհանում են քաղաքացիներին
Երկրորդ հուժկու պայթյունն է որոտացել Տեխասում այրվող TPC Group նավթաքիմիական գործարանում, իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարահանում են հայտարարել: Այս մասին մասին հաղորդում է 12 News հեռուստաալիքը։ Տեղի հրշեջ պահպանության Twitter-ի էջում զետեղված են Ջեֆերսոնի օկրուգի գործարանում երկրորդ պայթյունի լուսանակարներն ու տեսագրությունը: Առաջին պայթյունից հետո մոտ մեկ կիլոմետր շառավղով տարածքում բնակվող մարդկանց հորդորել են տարահանվել, բայց…
Հրաձգություն Տեխասի գիշերային ակումբներից մեկում․ կան զոհեր
ԱՄՆ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքի գիշերային ակումբներից մեկում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Fox News–ը: Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Տեխասի A&M համալսարանի ուսանողների ավարտական երեկոյի ժամանակ: Արդյունքում երկու մարդ զոհվել է, կան մի շարք տուժածներ: Կասկածյալը փախուստի է դիմել և դեռևս գտնվում է ազատության մեջ:
ԱՄՆ-ում ողբերգությունից հետո որոշել են դադարեցնել զինամթերքի վաճառքը
ԱՄՆ-ում Walmart առևտրի ցանցի ղեկավարությունը որոշել է դադարեցնել զինամթերքի վաճառքը, որը կարող է օգտագործվել մարդկանց վրա հարձակվելու համար: Ընկերությունը որոշել է նման քայլի դիմել ՝ Տեխասի խանութներից մեկում կրակոցների ողբերգությունից հետո։ Հաղորդվում է, որ որսորդական հրացանների փամփուշտները, որոնք կարող են օգտագործվել ռազմական զենքի համար նախատեսված բարձրորակ խանութներում, անհետանալու են վաճառքից: Բացի այդ, առևտրային ցանցի ղեկավարությունը…
Տեխասում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Կա առնվազն 20 վիրավոր: Այս մասին հայտնում է New York Times թերթը: Ըստ աղբյուրի՝ հրաձգությունը կարող է իրականացված լինել տարբեր մեքենաներում գտնվող երկու անձանց կողմից: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ կրակոցներն արձակվել են Օդեսա քաղաքի Home Depot խանութում: Այն սահմանակից է Տեխասի Միդլենդ…
Մեթյու Մաքքոնահին պրոֆեսորի կոչում է շնորհվել
Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնահիին պաշտոնապես շնորհել են Տեխասի համալսարանի պրոֆեսորի կոչում: Այդ մասին հայտնել է THR-ը: Ուսումնական հաստատության հայտարարության մեջ ասվում է, որ կոչումը շնորհվել է «որպես ուսուցիչ եւ դաստիարակ նրա ակնառու աշխատանքի համար»: Արդեն այս աշնանը նա դասավանդելու է ռադիոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետում, ինչպես նաեւ շարունակելու է ուսուցանել սցենարային վարպետություն: Տեխասի համալսարանում օսկարակիր դերասանին…
Տեխասի հրաձիգի թիրախում եղել են մեքսիկացիները
Հրաձիգը, որն օգոստոսի 3-ին կրակ էր բացել Էլ Պասոյում (Տեխաս նահանգ) առևտրի կենտրոնում, ձերբակալությունից անմիջապես հետո խոստովանել է կատարած հանցագործությունն ու հայտարարել, որ նրա թիրախը եղել են մեքսիկացիները: Այդ մասին ուրբաթ հաղորդել է KTLA հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Էլ Պասոյից ոստիկան Ադրիան Գարսիայի կազմած փաստաթղթին , որը նաև հիմք էր հրաձիգին ձերբակալելու համարժ: Ըստ այդ փաստաթղթի՝…
Աստղալուսանկարիչը ֆիքսել է երկնաքերի բախումը Յուպիտերի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տեխասցի աստղալուսանկարիչ Իթան Չապելին հաջողվել է ֆիքսել հազվագյուտ երևույթ՝ երկնաքարի բախումն Յուպիտերի հետ։ Այդ տեսանյութը նա հրապարակել է Twitter-ում։ Չապելը նշել է, որ երկնաքարի բախումը Արեգակնային համակարգի հսկայի մթնոլորտի հետ տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նման երևույթի գիտնականներն ականատես են եղել ընդամենը 7 անգամ։ Ինչպես նշում է ScienceAlert-ը՝ մոլորակի հարավային կիսագնդին ստացված հարվածից ուժգին պայթյուն…
Դոնալդ Թրամփն այցելել է հրաձգությունից տուժած քաղաքներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Տեխաս և Օհայո, որտեղ օրեր առաջ զանգվածային հրաձգությունների զոհ էր դարձել 31 մարդ: ԱՄՆ նախագահը Էլ Պասո և Դեյթոն քաղաքներում հանդիպում է ունեցել հրաձգությունների վիրավորների և առաջին բուժօգնություն ցուցաբերողների հետ: Թրամփը հայտարարել է, որ հրաշալի ընդունելության է արժանացել բուժանձնակազմի կողմից: Սակայն նաև նշվում է, որ երկու քաղաքներում էլ նրա…
Բայդենը խոստացել է մարտական հրազենն արգելել նախագահ ընտրվելու դեպքում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում և Օհայո նահանգի Դեթրոյթ քաղաքում հրաձգություններից հետո խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում լիովին արգելել մարտական հրազենը։ Այս մասին նա ասել է CNN հեռուստաալիքի հետ հրացազրույցի ժամանակ։ «Բանն այն է, որ մարտական հրազենը պետք է ապօրինի հայտարարել։ Եվ վերջակետ։ ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունում չի…
Տեխասի հրաձիգը կարող է մահապատժի ենթարկվել
ԱՄՆ քաղաքացի Պատրիկ Քրուզիոսը, որն Էլ-Պասոյում հրաձգություն է կատարել, կարող է մահապատժի ենթարկվել։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Տեխաս նահանգի արևմտյակ օկրուգի շերիֆ Ջոն Բաշին: Հայտնի է, որ Էլ-Պասոյի միջադեպը քննվելու է որպես ներքին ահաբեկչության գործ: Ինչպես հայտնել է Բաշը, այս պահին մահապատժի կիրառումն ուսումնասիրվում է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեխաս…
Տեխասի հրաձգությունը ահաբեկչություն է մեքսիկացիների դեմ․ Մեքսիկայի ԱԳՆ
Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ ամերիկյան Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոնում հրաձգությունը ահաբեկչություն է, որն ուղղված է մեքսիկացիների դեմ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Մենք տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում ենք համարում՝ ուղված մեքսիկաամերիկյան համակեցության և ԱՄՆ-ում մեքսիկացիների դեմ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Մեքսիկայի իշխանությունները մտադիր են դատարանում համապատասխան մեղադրանքներ առաջ քաշել: Հիշեցնենք,…














