տեղափոխվել
Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կարող է տեղափոխվել Միլան
«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոյի ծառայություններով, հայտնում է The Sun-ը: Պորտուգալացին վերջին շրջանում կորցրել է տեղն անգլիական թիմի մեկնարկային կազմում: Կանսելոյի պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը:
Ռոյսը խոսել է Ալ-Նասր տեղափոխվելու հավանականության մասին
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է սաուդյան «Ալ-Նասր» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ «Իհարկե, նախօրոք մտածել եմ, քանի որ «Բորուսիայի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է ընդամենը վեց ամիս: Չեմ կարող ասել, որ չեմ մտածել այս տրանսֆերի մասին։ Ես ունեմ ներկայացուցիչ, ով ինձ օգնում է այս հարցով զբաղվել։ Այս պահին ինձ համար կարևոր է պարզապես…
Պիկեն կարող է տեղափոխվել Անդորրա ակումբ
«Անդորրայի» գլխավոր մարզիչ Էդեր Սարաբիան խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին ձեռք բերելու հնարավորության մասին։ Ֆուտբոլիստը նշված ակումբի սեփականատերն է։ «Պիկեին ձեռք բերե՞լը։ Ես դա փակ աչքերով կանեի։ Մենք նրան տեսել ենք ՉԼ-ում ու «Մալյորկայի» դեմ խաղին։ Նա քիչ է խաղում, բայց դեռ մի քանի տարի էլիտար պաշտպան կլինի»,- Սարաբիայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։ 35-ամյա…
Չելսիի պաշտպանը մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն
«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ակումբը սկզբունքային համաձայնություն ունի պաշտպանի հետ հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։ Նշվում է, որ միայն մի քանի անձնական խնդիրներ կարող են խանգարել գործարքին։ «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության եզրերը: Աջ դիրքի համար բացի Ասպիլիկուետայից, դիտարկվում է նաև Նուսաիր Մազրաուին:
Տեր Շտեգենը չի դիտարկել Նյուքասլի առաջարկը
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի ծրագրում «Նյուքասլ» տեղափոխվել։ Գերմանացին չի դիտարկել «կաչաղակների» առաջարկը։ Նրան վանել է այն հանգամանքը, որ սաուդցիների կողմից «Նյուքասլը» գնելուց հետո մինչև հիմա չի ձևավորվել կառավարման կայացած համակարգ: Այս մասին հայտնել է Diario Sport-ը։ Հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ էր 55 մլն եվրո վճարել Տեր Շտեգենի տրանսֆերի համար։
Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լա Լիգա
Լոնդոնի «Արսենալի» ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին հատնել է Goal-ը։ Գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը կփորձի գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։
Կավանին կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն։ Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Պալմեյրասը»։ Հարձակվողի և «կարմիր սատանաների» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Ըստ աղբյուրի՝ Սան Պաուլո նահանգը ներկայացնող ակումբը կսպասի, մինչև վերջինս ստանա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կփորձի անվճար իրականացնել գործարքը։
Ռեալի պաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա։ Այս մասին հայտնել է El Nacional-ը։ Նաչո Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական «Ռոման»։ Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստին իր ակումբում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Ռեալի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Այս մասին հայտնել է El Nacional-ը։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջիկա հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Գործարքի արժեքը կարող է կազմել 30 միլիոն եվրո։
Ակումբի ղեկավարությունը վստահում է նրան․ Բոբանը Անտե Ռեբիչի մասին
Իտալական «Միլանի» նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը այն տեղեկատվության մասին, թե ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը կարող է վերադառնալ «Այնտրախտ» հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը վստահում է նրան։ «Ռեբիչը հիանալի խաղացող է, բայց ակնհայտ է՝ չէր կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին: Ռեբիչին ժամանակ էր պետք, և նա ցույց տվեց իր իրական ներուժը: Ակումբի ղեկավարությունը վստահում է նրան»,- հայտնել…














