տիեզերական ոլորտ
Rocket Lab-ը ստացել է Ռազմատիեզերական ուժերի 266 մլն դոլարի պայմանագիր, սակայն բաժնետոմսերն ընկել են 9%-ով
ԱՄՆ Ռազմատիեզերական ուժերից 266 մլն դոլարի պատվեր ստանալուց հետո Rocket Lab-ի բաժնետոմսերը 9,5%-ով նվազել են՝ տիեզերական ոլորտի ընդհանուր անկման պատճառով։
Blue Origin-ը ներդրել է կադրերի պահպանման խիստ մեխանիզմներ՝ SpaceX-ի հետ մրցակցության ֆոնին
Blue Origin-ը նոր սահմանափակումներ է մտցրել աշխատակիցների բաժնետոմսերի վերաբերյալ՝ SpaceX տեղափոխվելու դեպքում դրանք զրկելով՝ կադրերի արտահոսքը կանխելու համար։
Մինչև 200 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային ծրագիր՝ ՀՀ-ում տիեզերական ոլորտի համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է «Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։ «Ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային և կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել ՀՀ֊ում ոլորտի առկա ներուժը և աջակցել ընկերությունների առաջխաղացմանը։ Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը…
Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել
Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական տիեզերական CNES գործակալությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ ամերիկյան InSight սարքի վրա տեղադրված SEIS սեյսմաչափը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ին՝ առաքելության 128-րդ օրը, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա։ Գրանցվել է թույլ, սակայն ակնհայտ սեյսմիկ ազդանշան։ Նշվում է, որ…




