տկեն
Հայտարարվել է շինարարական մրցույթ. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հայտարարվել է ՀՀ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման շինարարական մրցույթը՝ 2 չափաբաժնով։ Աշխատանքները պետք է կատարվեն 6 ամսվա ընթացքում։ Մ-2 միջպետական ճանապարհի վրա պետք է բարելավվի 7 վթարավտանգ հատվածի անվտանգությունը, իսկ Մ-4 ճանապարհի…
ՏԿԵՆ-ը հայտարարում է կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի միասնական երթուղիների համար։ Մեկ այլ մրցույթ հայտարարվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համաձայն։ Նման…
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Վարորդներին ՊՈԱԿ-ից հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Նշվում է, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ «Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Քարաթափում Մեղրիի լեռնանցքում․ ճանապարհը երկկողմանի փակ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։ https://www.facebook.com/armroad.am/posts/3904031453047853?__cft__%5B0%5D=AZXOKMLTYnO4b6YES5aRuxE3LdwjyxXB32pPNtTHHMoBTTbeUjj1wyBZlbL9PzuWErE3ei7VOc14PY33xLW_i4uuE6sxAlA_wKfkNTMKLbHiuVj5g7XBQqyhMQmVP6VkBe-JRkdxUjuT5NVH-AyXIWvUn4A7SIvWuMMechbHmL1EBQ&__tn__=%2CO%2CP-R
Մեկնարկել է առաջին սանիտարական աղբավայրի կառուցումը․ Պապիկյան
Երեկ մեկնարկեցին ԵՄ չափորոշիչներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները, հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՏԿԵ նախարարության, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՎԶԵԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։ Շատ կարևոր եմ համարում ծրագրի երկարատև և բարդ գործընթացից հետո նման կապիտալ շինարարության մեկնարկը նախորդ տարվա դժվարությունները հաղթահարելու…
Արցախի մի շարք համայնքապետերի նկատմամբ քրգործ են հարուցվել
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված…
Արցախում 2 նոր երթուղի է ավելանում
Այս տարվա ապրիլի 1-ից միանգամից երկու նոր երթուղի է ավելանում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Ուղղությունները և մանրամասները ստորև․
Կարմիր շուկայում կառուցվում են տներ ու բազմաբնակարան շենքեր
Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-յան էջում ֆոտոշարք է հրապարակվել Կարմիր Շուկա բնակավայրից ու դրան կից գրառմամբ ներկայացրել որոշ մանրամասն դրա վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Նշվում է, որ շրջակա գյուղերի մի շարք ընտանիքներ ցանկանում են…
Պապիկյանը հետևում է դպրոցների վերակառուցման աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը և Երևանի թիվ 118 դպրոցը ևս վերակառուցվում են։ Նախարարը այցելել է ու անձամբ հետևել վերակառուցման աշխատանքներին։ https://www.facebook.com/papikyan.suren/videos/1387131368300191/?__cft__%5B0%5D=AZVqeYOQRLD9r6oP16DJK1DcqltGOU8GCNMDZfwveXH24RXfnzJrF29dQlLUF0VYrf-XyA3TlBfOgM4QpHfvBQ4nFHemFDTrtclvp4fyQpj7476QYsD7fahhn93MTQyYmEbb3E5TzGDldaC8qL7O-Y8Qh_R6bx60_VBs2XylNc6X7Q&__tn__=%2CO%2CP-R https://www.facebook.com/papikyan.suren/videos/441232103636967/?__cft__%5B0%5D=AZUpCU3C57MZYplKPUKAurpoxTsKK669auRf2ODKQhVvg49QUWG-d_5qI8EAoadPInuO48nlzzMBioP6Cn5C5rZJsCksyJxwjSQpmqMECojifoR4f22xffKK4QUYAHhjS-D9vrJRbkvLh6ELGol_XTqbBRKzXjlu_ilwBDRb_sQfMw&__tn__=%2CO%2CP-R
Քարաթափում Ախթալայի կամրջի մոտ․ ճանապարհն այս պահին բաց է միակողմանի
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է ու հիմա մաքրման աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացվի երկկողմանի։ ՏԿԵ նախարարությունը վարորդներին հորդորում է նշված…
Դիլջանի թունելում երթևեկության խոչընդոտ է առաջացել
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջից։ «Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը», – ասվում է նախարարության տարածած հայտարարությունում։ ՏԿԵՆ-ը հորդորում է վարորդներին լինել զգոն ու պահպանել երթևեկության կանոնները։
Ճանապարհի Ախթալա-Նեղոց հատվածը ժամանակավոր փակ է լինելու
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար։ Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»: https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1686162444890154?__cft__%5B0%5D=AZViApDuOQPv0RSQKv9SbIGqu2eK6HvnZqjs-6LTuu6asjML3MzXQkdqbmZyWPYCMyw-k6cF4EeeuuENIZofXxEFi9_r50KGj67FoVmmg4m7GW42mssAHJJjJSRuBK1IxEGMQjUq-uGQG6L80BwSVxaS&__tn__=%2CO%2CP-R














