տկեն
Հայաստանը 78 համայնք կունենա․ նախագիծը դրվել է քննարկման
Հայաստանում համայնքների միավորման վերջին փուլը մեկնարկել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Հայաստանը կունենա 78 համայնք։ Ըստ աղբյուրի՝ փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն դրվել է քննարկման։ Նախագիծը՝ այստեղ։
Կայացել է Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը
Սեպտեմբերի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ կայացել է ԲԳՎ տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ հաստատված ծրագրով շահառու ճանաչված անձանց բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման հարցերով հանձնաժողովի նիստը։ Հայտարարվել է շինարարական…
ՏԿԵ փոխնախարար Շուշանյանն ազատվեց պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքում։ Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
ՏԿԵ նախարարը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությունը
Սեպտեմբերի 1-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։ «Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է…
Նախարար Սանոսյանն ու ՌԴ ներկայացուցիչը քննարկել են համագործակցային հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ՝ օգոստոսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից։ 7,6 մլրդ դրամ՝ 51 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար․ Կառավարության որոշումը Հայ-վրացական նոր կամուրջի ստեղծումն ընթացքի մեջ է «Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն…
Գեղամասարին 540 մլն դրամի գյուղտեխնիկա է տրամադրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գեղամասար միավորված համայնքին 540 միլիոն դրամի գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համայնքի 5-ից 10 տոկոս վերաֆինանսավորմամբ։ Ծրագրի շնորհիվ համայնքում կաճեն մշակվող հողատարածքները, ինչպես նաև ծրագրով զարգանում են համայնքի տեխնիկական կարողությունները։
Եվրոպական առաջատար Lufthansa-ն առաջին թռիչքն իրականացրել դեպի Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 13-ին, մեկնարկեց եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը ֆրանկֆուրտից Երևան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշվում է, որ տեղի է ունեցել նաև հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը և այլն։ Ըստ աղբյուրի՝ ավիաընկերությունը ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ է…
Ավարտվում է Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Հուլիսի 30-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ավարտական փուլում են գտնվում ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները” «Շինաշխատանքները մեկնարկել էին 2020թ. օգոստոսին։ Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։ Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի…
Մի քանի օրով փակ է լինելու Արթիկի փողոցներից մեկը (ՆԿԱՐ)
Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ աշխատանքներն իրականացվելու են ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում։ Ըստ աղբյուրի՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկի Ղարիբջանյան փողոցի 300 մետր հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Կառավարությունը 8,9 մլրդ հատկացրեց՝ 50,7 կմ ճանապարհի հիմնանորոգման համար
Կառավարությունը որոշեց 8,9 միլիարդ դրամ հատկացնել՝ 50,7 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ այս ճանապարհից միջպետական նշանակության ավտոճանապարհները կազմում են 44,9 կիլոմետր, հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 1,7 կիլոմետր և մարզային նշանակության ավտոճանապարհները` 4,15 կիլոմետր: Գումարը կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ կիրականացնի հիմնանորոգման ծրագիրը։
Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Հուլիսի 21-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Տ-3-21, Մ-5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ հատվածում (կմ19+900-կմ22+400) հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Հայտարարվել է շինարարական մրցույթ. ՏԿԵՆ ՏԿԵՆ-ը հայտարարում է կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթներ «Շինարարական աշխատանքները կատարել է «Էն Շին» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է ավազակոպճային շերտի, խճային հիմքի, մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի, արհեստական անհարթությունների տեղադրման, մայթերի…
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին
Հուլիսի 16-ին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը 5 օրով կգործուղվի Իտալիա ՏԿԵ նախարարությունում քննարկվել…
Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհը
Հուլիսի 16-ին ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սորեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը։ «Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են. Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը…
Հիմնանորոգում՝ Սյունիքով անցնող ճանապարհի 2 հատվածներում
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող մոտ 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածներում՝ կմ265+000 – կմ270+000 (Որոտան բնակավայրի մոտ) և կմ284+400-կմ289+100 (Կարմրաքար-Կապան) «Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից Facebook-ի էջից։ Նշվում է, որ շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականին, ավարտը նախատեսված է 2021…














