տկեն
Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար․ Խանումյան
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է․ «5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար: 5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով:…
Իրան-Հայաստան գազատարի պայթեցման մասին լուրը հերքվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք…
Շարունակեք ամուր կանգնած մնալ ձեր «դիրքերում»․ Պապիկյանը շնորհավորել է էներգետիկներին
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի էներգետիկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի շրջանում․ հարյուրավոր էներգետիկներ մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի…
Կառավարությունը որոշեց․ Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ
Կառավարությունը որոշեց Ռազմիկ Թևոնյանին նշանակել Արարատի մարզպետ։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետի պաշտոնից։
Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է
ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Ավարտվել է Մ4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433) հիմնանորոգումը. Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար: «Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարները կատարել են մայթերի կառուցման‚ եզրաքարերի‚ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ: Իրականացվել…
Սուրեն Պապիկյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։ Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար իրավիճակին նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա…
Գորիսում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանում` անձրև
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում…
Ավարտվել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհի մի մասի հիմնանորոգումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ավարտվել է Հ-5 (Հ-6)-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 36+000-կմ 36+700 հատվածի հիմնանորոգումը։ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ իրականացվել են այլ աշխատանքներ։ Նշված հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։ Հիմնանորոգումը կատարվել…
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»։ https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1605852599587806?__cft__%5B0%5D=AZWGGQZsrfIxJyyyLLIaX9_nKYwhgavti-zALN-mtxK-jxnwZR4m6Gq9hrdB_CfvI4944MUy6obCh-Bx-o-ntwFdA9AaDPlu_lkOb-me3sCuIcWHAwdBOZJO5Gl9buzw3w1IuVoLLCf28B0TEUzSHlL1&__tn__=%2CO%2CP-R
Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրված է․ «Հատված ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում իմ ելույթից. «Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է…
Ուշի-Արտաշավան ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն
ՀՀ ՏԿԵՆ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին‚ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի…
Քննարկվել է Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ…
Ֆիոլետովոյից մինչև Դիլիջան հատվածը փակ կլինի երթևեկության համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մ-8‚ Վանաձոր – Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք զերծ մնալ…
Երևան-Սևան ճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը կսահմանափակվի
«Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.50-ից մինչև 17.10‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։ Հայցում ենք վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար»։ https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1548041808702219














