տոկոսադրույք
Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականի փետրվարին հրապարակել է տնտեսական զարգացումների և գնաճի վերաբերյալ իր գնահատականները՝ ներկայացնելով 2024 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները։ 12-ամսյա գնաճը, ինչպես և կանխատեսվում էր, շարունակել է մնալ թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, իսկ դեկտեմբերին այն նվազել է մինչև 1 տոկոս։ Կենտրոնական բանկը, հիմնվելով այս տվյալների վրա, որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման…
Դեկտեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%։ Բացի այդ, սահմանվել են ԿԲ տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.50%, և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.50%։ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 2024 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ նոյեմբերին կազմելով 1.4%,…
Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին և ուղիղ…
Հայաստաբի Հանրապետության Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 կետով՝ սահմանելով 7,25 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել սեպտեմբերի 14-ի նիստում։ Ինչ վերաբերվում է ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքին, ապա այն սահմանվել է 8,75 տոկոս, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,75 տոկոս։
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօր կայացած նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,5 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանվել 7 տոկոսը։ Սահմանվել են նաև ՀՀ ԿԲ-ի տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8,5 տոկոս ու ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս:
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5 տոկոս: Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.0 տոկոս: Իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0 տոկոս:
«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն, այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի…
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Twitter-ի էջում գրառում է կատարել՝ քննադատելով թուրքական կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։ «Մինչ աշխարհում տոկոսադրույքները մոտելում են զրոյի, մեր երկրի գանձարանի դոլարային պարտատոմսերը տալիս են 9% տոկոսադրույք, իսկ մեր բանկերի դոլարային պարտատոմսերը տալիս են 12% տոկոսադրույք: Բայց ոչ ոք…
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 24-ի իր նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս: ԿԲ-ից հայտնում են, որ 2019 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5%-ի դիմաց, ինչի արդյունքում տարին ամփոփվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով։ Պայմանավորված արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ եւ առանձին հումքային եւ պարենային ապրանքների առաջարկի գործոններով,…
2019 թ. հոկտեմբերի 29-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%: Ինչպես հայտնում են ԿԲ-ից, որ 2019 թ. սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%։ Բնականոն գնաճը շարունակում է մնալ ընդհանուր գնաճից բարձր՝ կազմելով 1.1%։ Արտաքին…
2019 թ. հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. մայիսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով։ Արտաքին հատվածում առևտրային պատերազմների սրման հետևանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման…
2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա…
Շվեյցարիայի Ազգային բանկի որոշոշմամբ տոկոսադրույքը -0,75%, ինչը կանխատեսվել է և համապատասխանում է նախորդ ամսվան։ Մեծ Բրիտանիայի մանրածախ վաճառքի ծավալը կազմել է ՝ 0,4%, որը նվազել է նախկին ծավալից 0.5 %-ով։ Կանխատեսումը եղել է -0.4%, բայց գերազանցել է 0.9%-ով։ Անգլիայի Բանկը հրապարակել է կարճաժամկետ տոկոսադրույքի տոկոսը՝ 0,75%, որը համընկնում է նախորդ ամսվա ցուցանիշին և կանխատեսումին։