ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Ամենադիտվածներ

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կանցնի Ծաղկաձորում

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօր կայացած նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,5 տոկոսով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Այսպիսով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանվել 7 տոկոսը։

Սահմանվել են նաև ՀՀ ԿԲ-ի տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8,5 տոկոս ու ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ