տոն
ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ: «Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։ Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ…
Առաջիկա շաբաթ օրը կլինի աշխատանքային
Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, լինելու է աշխատանքային, իսկ փոխարենը մայիսի 29-ը կլինի ոչ աշխատանքայի օր։ Այս մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ մայիսի 28-ը Հայաստանը առաջին հանրապետության հռչակման օրն է։ Այդ օրը այս տարի…
ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին Շուշիի ազատագրման տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումն՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն…
Այսօր հրշեջների միջազգային օրն է
Մասիսի 4-ը համարվում է հրշեջների միջազգային օրը: Calend-ի հայտմամբ՝ հրշեջների միջազգային օրը սահմանվել է հենց այդպիսի մի քանի ողբերգական իրադարձությունների հետԵանքով՝ կապված անտառային հրդեհի մարման աշխատանքների հետ 1998 թվականի դեկտեմբերին, որը տեղի էր ունեցել Ավստրալիայում: Այդ ժամանակ իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր հինգ հրշեջ: Դա հրշեջների զոհվելու առաջին դեպքը չէր, սակայն հենց այդ օրը…
Մայիսի 4-ին նշվում է հրշեջների մասնագիտական տոնը
Այսօր` մայիսի 4-ին հրշեջների մասնագիտական տոնն է: Տոնը միջազգային մակարդակում նշում են մասնագետները, որոնք պաշտպանում են և փրկում մարդկանց, կենդանիների կյանքերը, նրանց սեփականությունը, ինչպես նաև էկոհամակարգի օբյեկտները: Հրշեջները իրենց կյանքը վտանգում են կրակի հետ պայքարում և շատ հաճախ էլ կրակը խլել է այդ քաջարի մասնագետների կյանքերը: Ավստրալիայում 1998 թվականի դեկտեմբերին անտառային հրդեհի մարման աշխատանքների ժամանակ…
ԱԳն-ն շնորհավորական ուղերձ է հղել մամուլի ազատության օրվա կապակցությամբ
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհավորել մամուլի ներկայացուցիչներին: «Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենյամին Նեթանյահուին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ: Հայ և եզդի…
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ցուցադրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը: Կատարումը ապրիլի 7-ի մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նվիրված է բոլոր կանանց: «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված բոլոր կանաց՝ մայրերին, քույրերին, դուստրերին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/661853194650406/
Ծաղկազարդի տոնին Սուրբ Գեղարդը դուրս կբերվի
Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունը Facebook-ում գրել է. ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ ____________ Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն,…
Այսօր Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է
Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է (Random Acts of Kindness Day)։ Այն միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից մեկն է։ Այս մասին հաղորդում է Calend.ru-ն: Տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ից, սակայն այն այժմ ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից և կրոնական համոզմունքներից: Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում…
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը: Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ…
Այսօր նշվում է Համակարգչի աշխատողի օրը
Այսօր՝ փետրվարի 14-ին ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում լայնորեն նշվում է Համակարգչային աշխատողի օրը։ Առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը գիտական աշխարհին և բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է 1946թ․ հենց այս օրը։ Այս մասին տեղեկացնում է Calend-ը։ Հատկանշական է, որ առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորել է ամերիկյան բանակը․…
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 8-ին: Նախորդ տարի այն նշվել է փետրվարի 16-ին: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Արարատյան հայրապետական թեմի սրբի անունը կրող երեք եկեղեցիներումկմատուցվի սուրբ պատարագ և կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Սուրբ Սարգսի եկեղեցի…















