տուժած
Թուրքիայում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 6 մարդ
Թուրքիայի Չորում քաղաքի Իսքիլիպ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, 6 մարդ վիրավորվել է, բոլորն էլ մզկիթից դուրս եկող հավատացյալներ են եղել: Նշվում է, որ միջադեպի հեղինակը ենթադրաբար Յուխարա Օրենսեկի գյուղի բնակիչ 30-ամյա Յալչին Գոբելն է։ Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել, նրա որոնումները շարունակվում են։
Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի
Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության…
ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում. կա տուժած
Հունվարի 15-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. կա տուժած
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։02-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Տ․, ծնված 1992 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է․…
Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 22 մարդ
Թուրքիայի Մուղլա նահանգում միկրոավտոբուսն ու բեռնատարը բախվել են իրար։ Վթարը տեղի է ունեցել Չաքալար բնակավայրի շրջանում գտնվող Երկեսիկ-Օրեն մայրուղու վրա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները դեֆորմացված բեռնատարից դուրս են բերել վարորդին եւ նրա կողքին գտնվող ուղեւորին: Ընդհանուր առմամբ վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի հանգամանքները պարզվում են։
Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի
Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն: Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի մասին: Քաղաքի երեք շրջաններում դադարեցվել է դպրոցների աշխատանքը:
ՃՏՊ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․)…
Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող ԳԱԶելը և Օպելը. կան տուժածներ
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և…
Աբովյանում բռնկված հրդեհից կա մեկ տուժած
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։…
Չեխիայում կարուսել է փլուզվել, տուժածների մեծ մասը երեխաներ են
Չեխիայի Հավիրով քաղաքում զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել: «Նրանք վնասվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Մորավիա-Սիլեզյան ոստիկանության ներկայացուցիչը։…
Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին
Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ըստ նրա՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը: «Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի…
Սուրմալուում պայթյունի հետևանքով կա 56 տուժած․ նոր մանրամասներ
ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների նոր թիվ։ Պայթյունի հետեւանքով կա 56 տուժած, անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։ Հայտնի են Սուրմալու առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացիների անունները Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 51-ի ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու»…
Թուրքիայում տուրիստական ավտոբուս է ընկել անդունդը
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետևանքով տուժել է 18 մարդ, այս մասին տեղեկացրել է Star թերթը։ «Վթարը տեղի է ունեցել Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրում՝ Մալաթիայից Սև ծով ճանապարհին: Ավտոբուսն անդունդն է ընկել՝ վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով։ Վթարի հետևանքով տուժել է 18 մարդ»,-գրում է թերթը։ Դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, փրկարարների, հրշեջների և…
ՃՏՊ Երևանի Իսակովի պողոտայում․ կան տուժածներ
Հունիսի 11-ին, ժամը 06:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վ․ Չ․, ծնված 1977 թ․), «Nissan Fuga» (վարորդ՝ Ա․…
Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Հունիսի 5-ին, ժամը 22։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida»…