ցուցահանդես

  • Հին ու նոր Երևան. լուսանկարչական ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանում

    Հին ու նոր Երևան. լուսանկարչական ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանում

    19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի Երևանի բացառիկ լուսանկարները, նաև ժամանակակից լուսանկարիչների աշխատանքներն են ներկայացված Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում: «Ցուցահանդեսը բացվել է լուսանկարչության առաջին համահայկական միջազգային փառատոնի շրջանակում: 20 նկար թանգարանի լուսանկարների հավաքածուից է ընտրված, աշխատանքների մեծ մասը լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանի արխիվից են»,-նշում է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: Ցուցահանդեսը կգործի մինչև…

  • «Հավերժի ճամփորդը. Հայաստան». լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված անկախության տոնին

    «Հավերժի ճամփորդը. Հայաստան». լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված անկախության տոնին

    Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով: Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի արդեն պատմություն դարձած փուլերից մեկը՝ ժապավենային լուսանկարչությունը: Գագիկ Գասպարյանի աշխատանքների ցուցադրությունը կներկայացնի 80-ական թվականների կոլորիտային լուսանկարչական շարքեր, որոնք…

  • Արմեն Սարգսյանը ընդունել է Քուվեյթի շեյխուհուն

    Արմեն Սարգսյանը ընդունել է Քուվեյթի շեյխուհուն

    Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ: Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները…

  • «Գահերի խաղի» գլխավոր տեսարաններով գոբելեն է ցուցադրվել

    «Գահերի խաղի» գլխավոր տեսարաններով գոբելեն է ցուցադրվել

    Ֆրանսիայի Բայո քաղաքում 90 մետրանոց գոբելեն է ցուցադրվել հանրային դիտման համար, որի վրա պատկերված են ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի գլխավոր տեսարանները: France Bleu ռադիոկայանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր ոք կարող է անվճար ծանոթանալ ֆրանսիացի ջուլհակների լայնածավալ աշխատանքին: Ցուցահանդեսը բաց է մինչև տարեվերջ, այնուհետև գոբելենը կուղարկվի Իռլանդիա: 90 մետրանոց կտավի վրա միջնադարյան ոճով պատկերված են կինոսագայի հիմնական…

  • Տուն-ինտերնատների բնակիչների գեղանկարները կցուցադրվեն Ճապոնիայում, Վրաստանում և Ֆրանսիայում

    Տուն-ինտերնատների բնակիչների գեղանկարները կցուցադրվեն Ճապոնիայում, Վրաստանում և Ֆրանսիայում

    «Մենք կարևորում ենք մեր տարեցների բովանդակային զբաղվածությունն ու ժամանցը։ Ներկայումս մեր տուն-ինտերնատների թույլ կետը առողջ և ակտիվ ծերացմանը օժանդակող ծրագրերն են, իսկ նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս, որպեսզի մենք կարողանանք հետաքրքիր ժամանց, միջոցառումներ կազմակերպել մեր տարեցների համար»,- այս մասին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կազմակերպված գեղանկարների ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին…

  • Հայկական արհեստների ցուցահանդես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում

    Հայկական արհեստների ցուցահանդես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում

    Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության և նկարչության դասընթացներին մասնակցում են Լոռի Բերդ խոշորացված համայնքից և Ստեփանավան քաղաքից շուրջ 60…

  • Կբացվի Արմեն Աթանյանի անհատական ցուցահանդեսը

    Կբացվի Արմեն Աթանյանի անհատական ցուցահանդեսը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի (հասցե՝ Մաշտոց 58) «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Երևանի պետական կամերային թատրոն: Կներկայացվեն Արմեն Աթանյանի 35 գեղանկարչական աշխատանքները: «Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և…

  • Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի ցուցահանդես

    Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի ցուցահանդես

    Արցախի ՊՆ-ն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ կիրականացվի նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն…

  • Էրդողանը զննել է ռուսական Su-57 կործանիչը

    Էրդողանը զննել է ռուսական Su-57 կործանիչը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այցելելով MAKS-2019 ցուցահանդես, զննել է ռուսական վերջին արտադրության Su-57 կործանիչը: Էրդողանը դա արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ղեկավարները հատուկ սանդուղքի միջոցով բարձրացել են կործանիչի սրահ և զննել այն: Նրանց են միացել նաև երկու երկրների պաշտպանության նախարարները:

  • ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցում են ավիատիեզերական ցուցահանդեսին

    ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցում են ավիատիեզերական ցուցահանդեսին

    Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) անցկացվող «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու, ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Լեոնարդո դա Վինչիի կտավից նոր նկար է հայտնաբերվել

    Լեոնարդո դա Վինչիի կտավից նոր նկար է հայտնաբերվել

    Լեոնարդո դա Վինչիի գրչին պատկանող նոր նկար է հայտնաբերվել նկարչի մեկ այլ հայտնի նկարի՝ «Մադոննան ժայռերում»-ի տակ: Ազգային պատկերասրահը, որն այս օրերին ուսումնասիրում էր դա Վինչիի այս նկարը, հայտնաբերել է նկարչի սկզբնական փորձը նկարելու հրեշտակին ու նորածին Հիսուսին: Հետազոտողների խոսքով նախնական տարբերակը միանգամայն տարբերվում է մեզ հասած տարբերակից:   Ուսումնասիրողները, որոնք ամիսներ շարունակ տարբեր տեխնիկաներ…

  • ՆԱՄ – ում կայացել է արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի ցուցահանդեսը

    ՆԱՄ – ում կայացել է արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի ցուցահանդեսը

    «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչական գործեր, կավից պատրաստված սպասք և դեկորատիվ այլ աշխատանքներ:   «Լիլիթի աշխատանքները թարմություն տվեցին մեր ցուցասրահին: Այստեղ ցուցադրված են բազմաժանր, բազմաոճ, բազմատեսակ աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր հեղինակը դեռ կայացման ճանապարհին է, բայց արդեն շատ ամուր քայլեր…

  • «Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ նկարի շրջիկ ցուցահանդես

    «Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ նկարի շրջիկ ցուցահանդես

    Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի շրջիկ ցուցահանդես – կրթական ծրագրերի շարքը: Ծրագրի նպատակն է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի մեկ թանգարանային առարկայի`…

  • Նախագահն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես

    Նախագահն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը: Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաև նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության և հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին: Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման…

  • Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

    Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։ Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել էր Լոնդոնում և Փարիզում։ Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Արա գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը…