ցուցարաներ

  • ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ լուռ հավաքներ են կազմակերպել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ լուռ հավաքներ են կազմակերպել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։  

  • Մինսկում ցուցարաները հրաժեշտ են տալիս հանգուցյալ ցուցարարին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Մինսկում ցուցարաները հրաժեշտ են տալիս հանգուցյալ ցուցարարին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Մինսկում ցուցարաները հրաժեշտ են տալիս հանգուցյալ ցուցարարին` 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսկուն: Յոթերորդ օրն է, ինչ Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։ https://www.facebook.com/currenttimetv/videos/672135793645500/?v=672135793645500 Տեսանյութը՝ Настоящее Время-ի։

  • Մինսկում սպիտակ հագած կանայք ծաղիկներով ակցիա են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մինսկում սպիտակ հագած կանայք ծաղիկներով ակցիա են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    TASS գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում սպիտակ հագած մի քանի հարյուր կանայք՝ ծաղիկները ձեռքին, ակցիա են կազմակերպել։ Կանայք իրենց աջակցությունն են հայտնել նախորդ օրերի ընթացքում վիրավորված ցուցարարներին: Վարորդները մեքենաների ազդանշանների միջոցով ողջունել են ակցիայի մասնակիցներին: Ոստիկանության աշխատակիցները կանանց խնդրել են ցրվել: Նրանք սկսել են ցրվել, այնուհետև կրկին վերադարձել են և իրար ձեռք բռնած վանկարկել. «Հավատում ենք, կարող ենք,…

  • Իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով․ Բելառուսի ՆԳՆ

    Իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով․ Բելառուսի ՆԳՆ

    Meduza պարբերականի հաղորդմամբ՝ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է ցուցարարների վրա կրակելու միջադեպի մասին։ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան նախ նշել է, որ իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով: «Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա է հարձակվել ագրեսիվ տրամադրված, մահակներով զինված քաղաքացիների մի խումբ: Նախազգուշական կրակոցները օդ նրանց չեն կանգրեցրել: Աշխատակիցների կյանքի և առողջության համար օգտագործվել…

  • Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ

    Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ

    Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ էլ ՄԱԿ-ի կողմից…