fbpx
Աշխարհ

Իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով․ Բելառուսի ՆԳՆ

Meduza պարբերականի հաղորդմամբ՝ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է ցուցարարների վրա կրակելու միջադեպի մասին։ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան նախ նշել է, որ իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով:

«Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա է հարձակվել ագրեսիվ տրամադրված, մահակներով զինված քաղաքացիների մի խումբ: Նախազգուշական կրակոցները օդ նրանց չեն կանգրեցրել: Աշխատակիցների կյանքի և առողջության համար օգտագործվել է մարտական զենք: Հարձակվողներից մեկը վիրավոր է»,- Telegram-ում գրել է Չեմոդանովան։

Ակցիաների ընթացքում Բրեստի հիվանդանոցներ է դիմել շուրջ 100 մարդ: Նրանցից 23-ը հոսպիտալացվել է, ոմանք էլ վիրահատվել են:

Հիշեցնենք, որ Միսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ