Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին:
Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ էլ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունն է:
Հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո երկրի նախկին բռնակալ Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալվեց, իսկ նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջև սկսվեցին հակասություններ:
