TASS գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում սպիտակ հագած մի քանի հարյուր կանայք՝ ծաղիկները ձեռքին, ակցիա են կազմակերպել։ Կանայք իրենց աջակցությունն են հայտնել նախորդ օրերի ընթացքում վիրավորված ցուցարարներին:
Վարորդները մեքենաների ազդանշանների միջոցով ողջունել են ակցիայի մասնակիցներին:
Ոստիկանության աշխատակիցները կանանց խնդրել են ցրվել: Նրանք սկսել են ցրվել, այնուհետև կրկին վերադարձել են և իրար ձեռք բռնած վանկարկել. «Հավատում ենք, կարող ենք, հաղթելու ենք»:
Հիշեցնենք՝ Միսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: