փախստականներ
Ծեծկռտուք՝ թուրքերի և աֆղան փախստականների միջև Էրզրումում (տեսանյութ)
Թուրքիայի Էրզրում քաղաքում վիճաբանության հետևանքով ծեծկռտուք է տեղի ունեցել աֆղան փախստականների և թուրքերի միջև։ Թե որն էր վիճաբանության պատճառը, թուրքական աղբյուրը չի մանրամասնում։ Հայտնում է Ermenihaber-ը։ Վիճաբանության ժամանակ փախստականերից մեկը կաստետով հարվածել է մի թուրքի աչքին, ինչից հետո ցանկացել է հեռացել դեպքի վայրից։ Դեպքի վայրում արագորեն հավաքված տեղեցիների հոծ բազմությունը փորձել է լինչի դատաստան տեսնել…
Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա․ Արսեն Ջուլֆալակյան
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների համար նախատեսված Ազրաք ճամբարում մասնակցել է ՄԱԿ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Inspire together for peace» ծրագրին։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսենը պատմեց ծրագրի իրականացման և իր մասնակցության մասին. «Ծրագիրն անցկացվում է ՄԱԿ-ի և ՄՕԿ-ի կողմից։ Առաջին անգամ…
Թուրքիան պատրաստվում է 80 հազար փախստականի արտաքսել երկրից
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդես է եկել Թուրքիայում հաստատված փախստականների վերաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber լրատվամիջոցը: «Անցյալ տարի, ընդհանուր առմամբ, 56 հազար ապօրինի միգրանտի ենք արտաքսել երկրից: Այս տարի նախատեսել ենք արտաքսել 80 հազար միգրանտի, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ՝ մոտավորապես 40-50 տոկոսով բարձր է: Ստիպված ենք նման քայլի դիմել»,-…
Վանում ավտոբուս է կողաշրջվել․ կան զոհեր
Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք…
Գերմանիայում ցույցեր են՝ հաջակցություն փախստականներին փրկածների
Գերմանիայում այսօր բողոքի ակցիաներ են ընթանում՝ հաջակցություն փախստականների փրկարարների։ Այս մասին հայտնում է DW-ը։ Նախատեսվում է ցույցեր անել Գերմանիայի ավելի քան 90 քաղաքում: Բացի դրանից՝ նման միջոցառումներ են ծրագրված Իսպանիայում և Ավստրիայում: Կազմակերպիչների տեղեկություններով՝ միջոցառումներին առնվազն 30 հազար մարդ է մասնակցում, նրանցից 8 հազարը՝ Բեռլինում և երկու անգամ ավելի քիչ՝ Համբուրգում: Բողոքի ակցիաները կազմակերպող Seebrücke…
ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ
Հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս արժևորեց…
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16 թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին: Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է: Ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսոր Հալիլ…
Լիբանանը չի ցանկանում ներդրումներ անել Պաղեստինի հարցի համար
Լիբանանը չի ցանկանում ներդրումներ Պաղեստինի հարցի համար, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին, երբ Սպիտակ տունը հրապարակել է իր մերձարևելյան խաղաղ ծրագրի՝ 50 մլրդ դոլարի չափով տնտեսական մասը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ միլիարդավոր դոլարներ բաժանելը կարող է ծուղակը գցել Լիբանանին, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի ներքո, և ստիպել…
Այսօր փախստականների համաշխարհային օրն է
Ամեն տարի հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը։ Այն հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները մարդիկ են, որոնք փախուստի են դիմել իրենց երկրներից՝ հիմնվելով ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ կոնկրետ սոցիալական խմբի պատկանելիության պատճառով վախերի վրա: Շատերը փախստական են դառնում տարերային աղետների կամ տեխնոգեն աղետների պատճառով:…
Դանիացի սուպերմոդելը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել
Դանիացի սուպերմոդել, լուսանկարիչ Հելենա Քրիսթենսենը դարձել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության բարի կամքի դեսպան։ Գերատեսչության ներկայացուցիչ Ֆիլիպո Գրանդին իր հայտարարությունում նշել է, որ վստահ է նրանում և նրա հաջողությանը։ Հելենա Քրիսթենսենը հանրությանը հայտնի է իր մարդասիրական գործունեությամբ։ Նա բազմիցս եղել է փախստականների ճամբարում, իր գործերում պատմել նրանց ճակատագրի մասին։ «Ես ակնկալում եմ շարունակել պաշտպանել փախստականների…
Ալիևը մեր վրա թքած ունի․ բողոքի ակցիա Բաքվում
Ադրբեջանական Թուրան գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները մայիսի 27-ին ի նշան բողոքի արգելափակել են կենտրոնական փողոցներից մեկը՝ պահանջելով բնակարաններ Ադրբեջանի կառավարության կողմից։ «Մենք ուզում ենք, որ կառավարությունը մեզ ապահովի բնակարաններով, սակայն Ալիևը մեր վրա թքած ունի», – ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշվում է, որ ակցիայի սկսվելուց 10 րոպե անց ոստիկանական ուժերը…
Սաակաշվիլիի տիկնոջ ընտրական շտաբի մոտ բողոքի ակցիա է անցկացվել
Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Սանդրա Ռուլովսի ընտրական շտաբի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակիցները Ռուլովսից պահանջել են պատասխանել իրենց հարցերին: Ցույցի կազմակերպիչ Թեոնա Քարդավան ասել է. «Մենք բողոքում ենք նաև այն բանի դեմ, որ Սաակաշվիլին և Ռուլովսը նախընտրական կարգախոս են վերցրել իբրև փախստականներն աջակցում են նրանց: Աբխազները չեն ընտրում «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին,…
Հունգարիայի իշխանությունները հրաժարվում են սնունդ տրամադրել փախստականներին․ ՄԱԿ
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հունգարիայի իշխանությունները հրաժարվում են սնունդ տրամադրել փախստականներին։ «Ունեցած հաղորդագրությունների համաձայն՝ 2018 թվականի օգոստոսից նվազագույնը 21 փախստական զրկվել է սննդից Հունգարիայի իշխանությունների կողմից: Եվ այս ամենը՝ հակառակ միջազգային օրենքների և չափանիշների», – նշել է հանձնակատարը:
Սիրիահայերի խնդիրները Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում են
ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 22-ին ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու…
Հայկ մարությանն ընդունել է Աննա-Կարին Օսթին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթին: Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ և համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել մի շարք ծրագրեր, որոնց արդյունքները տեսանելի են, և Երևանում բնակվող փախստականները,…