փախստականներ
Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց,…
Նախարարն ընդունել է Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին: Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն…
ՀՀ-ն Եվրոպայում առաջատարներից է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ.ՄԻՊ
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում: Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում…
Սիրիայի ճգնաժամը կնպաստի փախստականների Եվրամիություն անցնելուն
Սիրիայի ճգնաժամի շարունակվելու դեպքում Եվրամիություն և այլ երկրներ տեղափոխվող փախստականների թիվը էականորեն կավելանա, այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությունը: «Սա ընդամենը սկիզբն է, դեռ կտեսնեք, թե ինչ կլինի, այն, ինչ այսօր եք տեսնում, աննշան կթվա առաջիկայում կայանալիքի համեմատությամբ Ավելի քան 143 հազար փախստական է անցել Հունաստան: Միգրացիայի հարցով փորձագետներն ասում են, որ թուրք նախարարը չափազանցված…
Թուրքիան նոր արգելքներ է դրել փախստականների վրա
Թուրքիան արգելե է փախստականների Էգեյան ծովով Եվրոպական միության երկրներ անցնելը: Այս արգելքը փախստականների վրա դրել են Թուրքիայի առափնյա պահակությունը, իսկ կարգադրությունը տվել է երկրի նախագահ Էրդողանը: «Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրության հետ կապված՝ փախստականներին արգելվում է Էգեյան ծովով անցում կատարել, քանի որ տվյալ երթուղին սպառնալիք է ներկայացնում նրանց անվտանգությանը»,-այս մասին հայտնել են առափնյա պահպանությունը:…
ԵՄ. Թուրքիա-Հունաստան սահմանը չի բացվի փախստականների ճնշման ներքո
Եվրոպա մտնելու փորձ կատարող փախստականներ պետք է իմանան, որ Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը փակված է, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը։ Նա կոչ է արել վեճին մասնակցող երկրներին «դադարեցնել այս խաղը»: Հազարավոր փախստականներ և այլ գաղթականներ փորձել են մտնել ԵՄ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է, որ նախկինում հսկվող սահմանները Եվրոպայի հետ բաց…
Չավուշօղլուն ԵՄ-ին պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել փախստականների հարցում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ: Այդ մասին Չավուշօղլուն գրառում է արել սոցցանցում: Չավուշօղլուն եվրապաշտոնյային ներկայացրել է փախստականների հարցում Անկարայի դժգոհությունն ու դիրքորոշումը: Թուրք նախարարը շեշտել է, որ ԵՄ-ն փախստականների հարցում Թուրքիային տված խոստումները չի կատարել: «Բորելին հայտնեցի, որ միայնակ այլևս…
Թուրքիան չի փակի ԵՄ-ի հետ սահմանը փախստականների համար․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի Եվրամիության սահմանները սիրիացի փախստականների համար: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: «Զանգում են և ասում՝ փակեք սահմանները: Ես ասացի՝ ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռի ծանրությունը: Այսօր կհանդիպեմ Բուլղարիայի վարչապետին, վաղը կխոսեմ Մերկելի հետ: Օրակարգում Սիրիայի հարցով 4-5 կողմանի գագաթնաժողով անցկացնելու…
Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Բուլղարիային փախստականների հարցում
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնել Հունաստանին և Բուլղարիային՝ նշելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:…
Թուրքիան բացում է «Եվրոպայի դարպասները» սիրիացի փախստականների առաջ
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտեր են ընթացել: Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածների հետևանքով Իդլիբում 33 թուրք զինծառայողներ է սպանվել: Այս տեղեկությունից հետո թուրքական մամուլում լուրեր են տարածվել, որ Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա:…
Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: ՀՀ ԱԳՆ…
Ի՞նչ ներելու մասին է խոսքը, երբ Սաֆարովի նման տականքներն Ադրբեջանում հերոսացվում են․ Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում՝ «Փախստական և գաղթական երեխաների անհետացման դեպքերը Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանի ոտնձգություններին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հակադարձել Ադրբեջանի պատվիրակության անդամի անհիմն հայտարարություններին: Ստորև ներկայացնում ենք ելույթը. «Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, Այսօրվա մեր քննարկման թեման խիստ արդիական է, և չափազաց դժվար…
Մոտ 40 հազար բնակիչ լքել է Իդլիբ նահանգը հրետակոծության հետևանքով
Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի մոտ 40 000 բնակիչ վերջին 24 ժամվա ընթացքում լքել է իր տունը՝ սիրիական բանակի և ռուսական ավիացիայի հրետակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Ինչպես փոխանցում են տեղի իրավապահները, վերջին օրերին սիրիացիները մասսայականորեն լքում են Իդլիբ նահանգի հարավային և հարավարևելյան, ինչպես նաև Հալեպ նահանգի հարավային հատվածները: «Վերջին…
Փախստականների հարցը կարող է սպառնալ Թուրքիայի անվտանգությանը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը միայնակ չի կարողանա հաղթահարել Սիրիայից ներգաղթյալների նոր ալիքը: Այս մասին տեղեկացնում է Anadolu լրատվականը: «Մեր եղբայրներից ավելի քան 80 000-ը սկսել են փախչել Իդլիբից դեպի մեր սահման: Այս իրավիճակում Թուրքիան միայնակ չի կարող հաղթահարել ներգաղթյալների նոր ալիքը»-հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ սիրիացի փախստականների մուտքը Թուրքիայի…














