Փայտամշակում

  • Հայտնաբերվել են փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայտնաբերվել են փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Իջևանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Իջևանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել…

  • Փայտամշակման արտադրամասում հայտնաբվել է ապօրինի փայտանյութ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Փայտամշակման արտադրամասում հայտնաբվել է ապօրինի փայտանյութ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Փետրվարի 3-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում հայտնաբերել են վառելափայտ, երեսաթափ, տարբեր երկարությամբ կողահատ տախտակներ և այլն։ Հայտնաբերվածի օրինականությունը հավաստող փաստաթղթերը բացակայել են։ Փայտամշակման արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։