Փառատոն

  • ՀՀ կառավարությունն աջակցել է Ոսկե ծիրան կինոփառատոնի անցկացմանը

    ՀՀ կառավարությունն աջակցել է Ոսկե ծիրան կինոփառատոնի անցկացմանը

    ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու է «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով: Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի…

  • Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը

    Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը

    Հուլիսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցել է 120 մարզիկ: «Փառատոնը կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացած փառատոնի մասնակիցները մրցել են լող, պաուերլիֆտինգ, բազկամարտ, սայլակներով…

  • Շուտով գրքի Երևանյան 4-րդ փառատոնն է

    Շուտով գրքի Երևանյան 4-րդ փառատոնն է

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել…

  • STARMUS փառատոնը Հայաստանում՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին

    STARMUS փառատոնը Հայաստանում՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին

    Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում…

  • Ոսկե ծիրանը կանցկացվի հոկտեմբերին

    Ոսկե ծիրանը կանցկացվի հոկտեմբերին

    Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել…

  • Թումանյանի թանգարանը կանցկացնի «Յոթը սարի ետևում 2021» մրցույթ-փառատոնը

    Թումանյանի թանգարանը կանցկացնի «Յոթը սարի ետևում 2021» մրցույթ-փառատոնը

    Հովհաննես Թումանյանի թանգարանը հունիսից-սեպտեմբեր ամիսներին իրականացնում է «Յոթը սարի ետևում 2021» խորագրով հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Նշվում է, որ նախագծի նպատակն է պատանիներին օգնել ճանաչելու հայրենի բնակավայրը, խթանել և նպաստել համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայնացմանը: Ավելի մանրամասն՝ այստեղ։

  • Անցկացվել է «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն

    Անցկացվել է «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին,…

  • Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը

    Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից: Այս տարի «Արմմոնո» փառատոնն ուշադրությունը կբևեռի…

  • Զվարթնոց արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը

    Զվարթնոց արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը

    Մայիսի 22-ին՝ ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։ Միջոցառումը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։ Փառատոնին կմասնակցեն տարբեր կազմակերպություններ ներկայացնող հմուտ խոհարարներ։ Կանցկացվի մրցույթ երեք անվանակարգերում՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում, գլխավոր մրցանակ կտրվի բացարձակ հաղթողին։…

  • Գերմանիայում չեղարկվել է գարեջրի խոշոր փառատոններից մեկը

    Գերմանիայում չեղարկվել է գարեջրի խոշոր փառատոններից մեկը

    120 տարվա վաղեմություն ու ամեն տարի միլիոնավոր մասնակիցներ ունեցող բավարական գարեջրի Օկտոբերֆեստ փառատոնը, որն անցկացվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, չեղյալ է հայտարարվել։ Այս մասին մայիսի 3-ին տեղեկացրել է Բավարիայի վարչապետ Մարկուս Սեդերը։ Նա որպես պատճառ նշել է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն ու անհնարինությունը՝ փառատոնին հակահամաճարակային կանոնները պահպանելու։

  • Իբրան խցանման մեջ է ընկել ու Սան Ռեմոյի փառատոնին ուղևորվել է մոտոցիկլետով

    Իբրան խցանման մեջ է ընկել ու Սան Ռեմոյի փառատոնին ուղևորվել է մոտոցիկլետով

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հասել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին։ «3 ժամ խցանման մեջ անցկացնելուց հետո վարորդին խնդրեցի բացել մեքենայի դուռը և բաց թողնել ինձ: Ես կանգնեցրի մի մոտոցիկլավարի և խնդրեցի ինձ տանել Սան Ռեմո: Հասկանում եմ, որ դա անհավանական է թվում, այդ պատճառով տեսանյութ եմ ձայնագրել: Հնարավոր է, որ…

  • Կանկացվի նկարչական փառատոն` 5-15 տարեկան երեխաների համար

    Կանկացվի նկարչական փառատոն` 5-15 տարեկան երեխաների համար

    Քերամի քաղաքապետարանը՝ Իրանում UNESCO-ի տարածաշրջանային գրասենյակի, Երեխաների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի, Իրանի UNESCO-ի ազգային հանձնաժողովի և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ նախատեսում է կազմակերպել մանկապատանեկան նկարչության համաշխարհային փառատոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Փառատոնի առաջին շրջափուլի այս տարվա թեման է «Կյանքի շրջակա միջավայրը՝ տնից մինչև գալակտիկա, այն ամենը, ինչ հետաքրքիր է երեխաներին»: Փառատոնին կարող…

  • Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

    Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը: Փառատոնը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19:30-ին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Այս տարի փառատոնի օրերին հանդիսատեսի համար կհնչեն Պյոտր Չայկովսկու, Ալեքսեյ Շորի, Պաբլո Սարասատեի, Էռնեստ Շոսոնի անմահ…

  • Մեկնարկել է Ծիրանի ծառ վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

    Մեկնարկել է Ծիրանի ծառ վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

    Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ: Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել…

  • Գյումրիում ընթանում է HAY-AT JAZZ փառատոնը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Գյումրիում ընթանում է HAY-AT JAZZ փառատոնը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը Այսօրվա ջազային հանդիպումը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում է՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է…