«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հասել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին։
«3 ժամ խցանման մեջ անցկացնելուց հետո վարորդին խնդրեցի բացել մեքենայի դուռը և բաց թողնել ինձ: Ես կանգնեցրի մի մոտոցիկլավարի և խնդրեցի ինձ տանել Սան Ռեմո:
Հասկանում եմ, որ դա անհավանական է թվում, այդ պատճառով տեսանյութ եմ ձայնագրել:
Հնարավոր է, որ ռիսկի դիմեցի, սակայն ես չեմ վախենում դրանից: Փառատոնին հասնելու այլ տարբերակ չկար», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Այն, որ Իբրան փառատոնին է հասել մոտոցիկլետով, հաստատել է նաև հենց ինքը՝ մոտոցիկլավարը։ Նա ասել է, որ երկրպագում է «Միլանը», իսկ ֆուտբոլիստը խոստացել է իրեն ուղարկել իր մարզաշապիկը։

