փաստաբան
Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը
Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են իրենց տարածքում գտնվող Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների կողմից հայտարարված հետախուզումը: https://www.facebook.com/azatutyun/videos/2701049426839188/?v=2701049426839188 Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook-ում գրառում էր կատարել: Նա հայտնել էր, որ սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայան-ի։
Նանտի տաճարը հրդեհելու գործով կասկածյալը կալանավորվել է
Euronews-ի հաղորդմամբ՝ Նանտի տաճարում հրդեհի գործով կրկին բերման է ենթարկվել և կալանավորվել է ծնունդով Ռուանդայից տղամարդը։ Տղամարդը կասկածվում է տաճարի հրկիզման մեջ։ 39-ամյա տղամարդը օգնում էր եկեղեցական համայնքին որպես կամավոր։ Մեղադրյալի փաստաբանը հայտնել է, որ տղամարդը համագործակցում է հետաքննությոն հետ և տվել է խոստովանական ցուցմունք։ Նա պատմել է, թե ինչպես է այրել տաճարը։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին…
Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՍԴ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան` գործը կասեցնելու մասին: Քանի որ այս 2 միջնորդությունները վերաբերվում են նույն բանին, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց դրանք միաժամանակ քննել:
Վիճաբանություն` Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամց սահմանադրական կարգի տապալման գործընթացը շարունակվում է: Հիշեցնենք, որ այս գործով անցնում ենք Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը,Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը: Դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկություն ներկայացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությանը: Իսկ դատախազի միջնորդությունը վերաբերում էր իրավունքի չարաշահման փաստն արձանագրելու և…
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ են ներկայացրել ՍԴ․ Եգորյան
Փաստաբան Տիգրան Եգորյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան` ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Հրայր Թովմասյանի…
Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տվածի հետ․ փաստաբան
Գագիկ Ծառուկյանը վերջերս առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության նախագահ Վազգեն Պողոսյանի հետ, «Ազատությանն» այսօր հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ քրեական գործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։ «Դրանց մանրամասները ես այս պահին չեմ ցանկանում…
Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց
Այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանւ պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ բողոքների մի մասը դեռևս դատարան չէր հասել։ Նա հայտնեց, որ դատական նիստը…
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառներով: Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք…
Այս մակարդակի ընկալմամբ ՍԴ-ում անելիք չկա․ Տիգրան Եգորյան
Փաստաբան Տիգրան Եգորյանը Facebook-ի իր էջում գրել է․ «22.06.2020թ․ Սահմանադրական փոփոխություններն ընդունելուց սկսած ՍԴ մի խումբ անդամներ սկսեցին մեզ պատմել որ անհրաժեշտ է որպեսզի համապատասխան փոփոխություններ իրականացվեն ՍԴ մասին սահմանադրական օրենքում, հակառակ դեպքում հայտնի 3 անդամի և Հրայր Թովմասյանի որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը չի դադարում։ Այդ և նրանց կողմից ներկայացված տարբեր այլ «մտքեր» ինձ հասկանալի…
Սահմանադրական փոփոխությունները իրականացվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով. Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին: «Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհավորում է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Աշոտ Խաչատյանը տալիս է հարցազրույց՝ նշելով, որ այս պահի դրությամբ՝ 1) իր կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավոր ստանձնումն իրավաչափ չէ, 2) ինքը որևէ…
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը
NEWS.am-ի հետ զրույցում Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց.…
Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին անձամբ կաշառք է տվել. Փաստաբան
Այսօր` հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանում չի ներկայացվել գոնե մեկ ապացույց, գոնե մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անձի անձամբ է կաշառք տվել, կամ որևէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար: «Իսկ այսօր փորձում են հիմնավորել, որ Վարդենիսում ինչ-որ ընտրակաշառքի միջոդեպ է…
Ծառուկյանի փաստաբանը հայտնել է, թե իբր գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք, շարունակում է անողոքաբար կիրառվել՝ բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամարություններ գեներացնելու նպատակով: «Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր…













