փարիզյան ակումբ
Միլանի 2 ֆուտբոլիստ հայտնվել են ՊՍԺ-ի դիտակետում
ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Միլանի» 2 ֆուտբոլիստներ։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ խոսքը Լուկաս Պակետայի և Իսմայել Բենասերի մասին է։ Չնայած մեկ անգամ արդեն միլանյան ակումբը մերժել է ՊՍԺ-ին, սակայն փարիզցիները ևս մեկ փորձ կանեն։ Բանն այն է, որ այս ֆուտբոլիստներով հետաքրքրված է անձամբ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն։
ՊԱԺ-ն վտահ է՝ կկարողանա թիմում պահել Նեյմարին
«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը վստահ է, որ ամառային տրանսֆերների ընթացքում աշխարհում տարածված համաճարակի պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա գնել Նեյմարին։ Փարիզյան ակումբը հավաստիացած է, որ հաջորդ մրցաշրջանի համար կկարողանա Նեյմարին պահել իր թիմում։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Նեյմարը «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել…
ՊՍԺ-ն 3 եվրոպական ակումբների առաջարկել է Նեյմարին վարձակալել
ՊՍԺ-ն մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը ցանկանում է հրաժեշտ տալ թիմի հարձակվող Նեյմարին: Այս մասին հայտնում է Sport.es-ը: ՊՍԺ-ն եվրոպական երեք ակումբի առաջարկել է վարձակալել 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին: Այդ թիմերն են «Ռեալը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիշեցնենք՝ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
Մենյեն հայտնել է իր մտադրությունների մասին
ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ՊՍԺ-ն: Այս մասին հայտնում է France Football-ը: «Ակումբը գիտի իմ մտադրությունների մասին: Ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում: Ղեկավարությունը տեղյակ է, որ բաց եմ նոր պայմանագիր կնքելու բանակցությունների համար: Դա պետք է լինի ակումբի որոշումը, ամեն ինչ նրանց ձեռքում է»,- ասել է Մենյեն: Լիգա-1-ի ավարտված մրցաշրջանում Մենյեն…
Բարսելոնան ցանկանում է վերադարձնել Նեյմարին
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել ՊՍԺ հարձակվո Նեյմարին: Sport.es-ի հաղորդմամբ՝ կատալոնացիները փարիզյան ակումբին նախնական առաջարկ են արել. 100 մլն եվրո, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները: Բարսելոնան նաև պատրաստ է ՊՍԺ-ին զիջել Սամուել Ումտիտիի կամ Իվան Ռակիտիչի տրանսֆերները: Նրանց միջև ընտրություն պետք է կատարի ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը դեռևս չի պատասխանել «Բարսելոնային», սակայն հաղորդվում է, որ ՊՍԺ-ի…





