Սպորտ

ՊՍԺ-ն 3 եվրոպական ակումբների առաջարկել է Նեյմարին վարձակալել

ՊՍԺ-ն մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը ցանկանում է հրաժեշտ տալ թիմի հարձակվող Նեյմարին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

ՊՍԺ-ն եվրոպական երեք ակումբի առաջարկել է վարձակալել 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին: Այդ թիմերն են «Ռեալը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք՝ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ