Փարիզ
Փարիզում վախճանվել է Չառլի Չապլինի աղջիկը
Փարիզում 75 տարեկանում մահացել է դերասանուհի Ջոզեֆինա Չապլինը՝ բրիտանացի հանրահայտ կինոդերասան եւ ռեժիսոր Չառլի Չապլինի աղջիկը։ Ինչպես տեղեկացրել է Figaro-ն, դերասանուհու հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, նեղ ընտանեկան շրջապատում։ Մահվան պատճառները չեն նշվում։ Ջոզեֆինա Չապլինը ռեժիսոր Չառլի Չապլինի եւ նրա չորրորդ կնոջ՝ Ունա Օ’Նիլի աղջիկն է։ Նա ավելի քիչ էր հայտնի կինոյի աշխարհում, քան…
Փարիզը նախատեսում է արգելել էլեկտրական սկուտերների վարձույթը
Սեպտեմբերի 1-ից Փարիզը կարող է արգելել էլեկտրական սկուտերների վարձույթը։ Նախօրեին քաղաքում անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել քաղաքում արգելել kicksharing ծառայությունների գործունեությունը։ Սկուտեր օգտագործողները մեղադրվում են հետիոտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ճանապարհային երթեւեկության կանոնների համակարգված խախտման մեջ։ Ընդ որում, ընտրելու իրավունք ունեցող բնակիչների մասնակցությունը կազմել է ընդամենը 7,6 տոկոս։ Իշխանությունները հայտարարել…
Քարդաշյանը որդու հետ Փարիզում երկրպագել է ՊՍԺ-ին. թիմը պարտվել է
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում տրիբունայից հետեւել է Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի ՊՍԺ – «Ռեն» խաղին՝ երկրպագելով փարիզյան թիմին։ Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտվել էր 0:2 հաշվով։ Փարիզյան թիմի ֆուտբոլիստները 7 հարված էին կատարել դարպասին, 7 սեյվի հեղինակ էր դարձավ հյուրերի ֆրանսիացի դարպասապահ Սթիվ Մանդանդան։ 🗓️Thursday: Kim Kardashian watches Arsenal❌ Result: Arsenal lose 5-3 on…
Փարիզում բողոքի ցույցեր են
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ Փարիզի ցույցի մասնակիցների թիվը գերազանցել է 2,5 հազարը։ Ցուցարարները խարույկ են վառել հրապարակի կենտրոնում։ Ակցիայի տարածք են բերվել ոստիկանության ուժեղացված ջոկատներ։ Հանրահավաքի որոշ ագրեսիվ մասնակիցներ սադրել են ոստիկաններին, քարեր ու շշեր նետել նրանց վրա։
Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա
Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, մի քանի մարդ վիրավորվել է։ Հարձակվողն արդեն վնասազերծվել է ոստիկանության կողմից, սակայն չի նշվում՝ նա սպանվել է, թե պարզապես կալանավորվել է, գրում է France Bleu-ն։ Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:40-ի սահմաններում։ Ոստիկանությունն արագ արձագանքել է միջադեպին, այժմ այնտեղ անվտանգության պարագիծ է…
Լուվրն ամրոց է եղել․ փաստեր թանգարանի մասին
1. Լուվրի թանգարանը աշխարհի ամենամեծ թանգարանն է Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը լինելուց բացի, Լուվրը նաև ամենամեծն է։ 2. Լուվրի թանգարանում ամբողջ արվեստը տեսնելու համար կպահանջվի 100 օր Որպես մարդ անհնար է տեսնել Լուվրի ամբողջ թանգարանը ընդամենը մեկ օրում։ Իրականում, նույնիսկ մեկ ամիս այս տարածքն ուսումնասիրելը բավարար չի լինի: 3. Լուվրը Մոնա Լիզայի նկարի տունն է…
Իրականացել է այն երազանքը, որին ես միշտ ձգտել եմ, դա հնարավոր չէր լինի առանց Փարիզի, Բարսելոնայի, այլ քաղաքների․ Մեսսին՝ 2022-ի մասին
Լիոնել Մեսսին երկրպագուներին ուղղված ուղերձում ամփոփել է 2022 թվականի արդյունքները: «Մի տարի, որը երբեք չեմ մոռանա, ավարտվեց: Վերջապես իրականացավ այն երազանքը, որին ես միշտ ձգտել եմ։ Բայց այն ոչինչ չարժե, եթե ես չկարողանայի կիսվել դրանով իմ լավագույն ընտանիքի հետ, որը կարող է ունենալ ցանկացած մարդ: Եվ ընկերների հետ, ովքեր միշտ աջակցում են ինձ և չեն…
Փարիզում 3 քրդերի սպանության գործով կալանավորված անձը հայտնել է օտարերկրացիների նկատմամբ ատելության մասին
Փարիզում երեք քրդերի սպանության գործով ձերբակալված կասկածյալը քննիչներին պատմել է «օտարերկրացիների հանդեպ իր ատելության մասին», հայտնել են Փարիզի դատախազները։ Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կրակել եւ սպանել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ՝ Փարիզի 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնում եւ մոտակայքում գտնվող քրդական սրճարանում։ Սպանությունները ապշեցրել են համայնքին, եւ…
Փարիզի կենտրոնում քուրդ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, սկսվել է զանգվածային անկարգություն
Փարիզի կենտրոնում քրդական համայնքի ներկայացուցիչները նախօրեին կատարվածից հետո զանգվածային ցույցեր են սկսել: Սակայն խաղաղ ակցիան վերածվել է անկարգությունների, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: ԶԼՄ-ների տվյալով՝ քուրդ ցուցարարները ավերել են կանգառները, հարվածել մեքենաներին, հետիոտնային անցուղիներից հանել սալաքարերը: Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում երեկ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնի է 3 զոհի մասին,…
Կրակոցներ Փարիզում. քուրդերը մեղադրել են Թուրքիային
Փարիզի քրդական համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւում Թուրքիան է կանգնած։ «Հրաձգությունը տեղի է ունեցել քրդական մշակութային կենտրոնում։ Սա ակնհայտ հարձակում է քրդերի դեմ։ Մենք կարծում ենք, որ դրա հետևում կանգնած են Թուրքիան և Էրդողանը»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է քրդական համայնքի ներկայացուցիչը։ Ոստիկանության կողմից շրջափակված տարածքում հավաքվել են մի…
Փարիզում հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել
Փարիզում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է The Local-ը, մոտ 70 տարեկան տղամարդը կրակ է բացել Ֆրանսիայի մայրաքաղաքի 10-րդ թաղամասում։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում, ոստիկանությունը նաև առգրավել է նրա օգտագործած զենքը։ Մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Որոշ տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ։ Ֆրանսիական լրատվամիջոցները…
Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա
Նոյեմբերի 28-29-ը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի նախկին նախագահին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։
Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միրզոյանը աշխատանքային այցող մեկնում է Ֆրանսիա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Այս մասին տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Նշվում է, որ Միրզոյանն այցի ընթացքում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին։















