Փյունիկ
Ստանիսլավ Բուչնևը համալրեց Հայաստանի հավաքականը
Երևանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բունչևը համալրել է Հայաստանի ազգային հավաքականը ու անցկացրել իր առաջին մարզումը մեր ընտրանու հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Բուչնևի փաստաթղթային հարցերն ամբողջությամբ լուծված են։
Հայաստանի Գավաթ. 1/8 եզրափակիչի զույգերը
Անցկացվել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Գործող գավաթակիր «Արարատը», Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», փոխչեմպիոն «Նոան» և բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» պայքարը կսկեն քառորդ եզրափակիչից: Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ ԲԿՄԱ – «Փյունիկ» «Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա» «Շիրակ» – «Նորավանք» «Վան» – «Սևան»
Բրազիլացի պաշտպանը տեղափոխվեց Փյունիկ
Նախկինում գերմանական «Քյոլնում» հանդես եկած բրազիլացի պաշտպան Բրունո Նասիմենտեն տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական ակումբը։ Նասիմենտեի վերջին ակումբը եղել է Բահրեյնի «Ալ-Հիդը»։ Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի խաղային համարը կլինի 3-ը։ «Փյունիկը» բարի գալուստ ու հաջող մրցելույթներ է մաղթել բրազիլացուն։
Գևորգ Ղազարյանը վերադարձավ Հայաստան
Երևանի «Փյունիկը» հայտարարեց իր նոր տրանսֆերի մասին․ ակումբ է վերադարձել Հայաստանի հավաքականի հարձակվող, «Փյունիկի» սան Գևորգ Ղազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։ Ղազարյանի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։ «Փյունիկը» բարի վերադարձ ու հաջողություն է մաղթել Գևորգ Ղազարյանին։
Արարատը նորեկ ունի
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու հսկայական փորձ ունի։ Նա հասցրել է մասնակցել 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։ Առաքելյանը 2012-ից 2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից…
Ալիկ Առաքելյանը հրաժեշտ տվեց Փյունիկին
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» է 2015 թվականից։ Թիմի կազմում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 153 հանդիպում։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Ալիկ Առաքելյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
Փյունիկը նոր կիսապաշտպան ունի
«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը։ Էդգար Մովսեսյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան է։ Հանդես է եկել «Ֆորեստա» (Ռումինիա), «Նոա» և «Վան» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Էդգար Մովսեսյանին։
Փյունիկը ընկերական խաղ կանցկացնի Ալաշկերտի հետ
«Փյունիկը» ստուգողական, ընկերական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպումն անցկացվելու է՝ հավաքականների խաղերի հետ կապված դադարից օգտվելով։ Հանդիպումը կայանալու է մարտի 25-ին՝ ժամը 14:00-ին։ Ստուգաղական խաղը կլինի «Նաիրի» մարզադաշտում։
Ուկրաինացի հարձակվողը Ուրարտուից տեղափոխվել է Փյունիկ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 30-ամյա ուկրաինացի հարձակվող Եվգենի Բուդնիկը, հայտնում են «Փյունիկի» պաշտոնական կայքից։ Ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Ուրարտուից»՝ տրանսֆերային գործարքի արդյունքում։ Իր կարիերայի ընթացքում Բուդնիկը հասցրել է հանդես գալ Ուկրաինայի, Չեխիայի, Բելառուսի, Ավստրիայի, Էստոնիայի, Հունաստանի և Ինդոնեզիայի առաջնություններում։ «Փյունիկը» բարի գալուստ և հաջող խաղ է մեաղթել Եվգեն Բուդնիկին։
Փյունիկ-Զենիթ խաղը չեղարկվել է
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ փետրվարի 12-ին պետք է կայանար ընկերական հանդիպում «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջև, բայց ռուսական ակումբի հետ խաղը չեղարկվել է։ Հնարավոր զարգացումների՝ հավանական ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ ակումբը կհայտնի լրացուցիչ։
Ֆլումինենսեի սանը Փյունիկ է տեղափոխվել
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեյտեն, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Լեյտեն բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել «Ավայ», «Կրիսիումա», «Վոլտա Ռեդոնդա», «Գոյաս», «Էյբիսի», «Լոնդրինա», «Պարանա», «Նովորիզոնտինո» և «Բոտաֆոգո» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Հիգոր…
Ոստիկաններն են Գոռին ու Էդգարին դաժան ծեծի ենթարկել. Գևորգ Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է «Փյունիկի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի և «Արարատի» նորեկ Էդգար Մալաքյանի մասնակցությամբ միջադեպին: «Ցանկանում եմ կոչով դիմել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն Գոռ և Էդգար Մալաքյանների գործով։ Ցանկանում եմ մի քանի թեմաների վերաբերյալ խոսել: Շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է՝…
Որոշել եմ կարիերաս շարունակել արտասահմանում․ Մանուչարյանը տեղափոխվեց ՌՊԼ
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկի» 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում», հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Մանուչարյանը «Փյունիկում» էր 2016 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 119 խաղ։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արմեն Մանուչարյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նոր ակումբում։ Պաշտպանը…
Պապիկյանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Հայաստանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Փյունիկում» և «Ուլիսում»: Պապիկյանը երկար տարիներ հանդես է եկել Լեհաստանում` պաշտպանելով տեղի «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբների գույները: Ֆուտբոլիստը ներկայացրել է Մ-17, Մ-19, Մ-21 և ազգային…
Ուրարտու-Փյունիկ խաղը չեղարկվել է
Օգոստոսի 6-ին նախատեսված էր ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել, հայտնում են «Ուրարտուի» պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստան Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։ Նշվում է նաև, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը…















