փոփոխություններ
Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն։
Փոփոխություններ զեղչերի ու ակցիաների կիրառման ոլորտում
Հաճախ տնտեսվարղները ներկայացնում են որոշակի զեղչ, սակայն պարզվում է, որ այդ զեղչն իրկանում ավելի բարձր է, քան մինչ այդ զեղչի կիրառումը ապրանքի գինն է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները:…
Դիմադրություն շարժման առաջիկա քայլերի մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման գործողությունները արդյունավետ է համարում, սակայն նշում է, որ մարտավարության խնդիր կա: Լրագրողների հետ հանդիպմանը Սաղաթելյանն ասաց, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ: «Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև…
Փոփոխություններ օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստման գործընթացում․ ԱՆ
Հոկտեմբերի 26-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ: Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՊՇՌ թեստերի էժանացման մասին հարցին ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի կողմից մրցանակի է արժանացել «Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա»…
Փոփոխություններ՝ Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում
Սեպտեմբերի 18-ին Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք…
Դատախազությունը փոփոխություններ է առաջարկել սահմանադրական օրենքում
Սեպտեմբերի 8-ին ՀՀ դատախազությունը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով նաև 2021թ. հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների շրջանում առաջացած իրավիճակները, ուսումնասիրվել է պատգամավորի թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրանց կարգավիճակային անձեռնմխելիության հաղթահարման՝ ՀՀ-ում գործող իրավական կառուցակարգերը: ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (90-րդ հոդվածի 5-րդ մաս)…
Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի իր ելույթում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորության մասին։ Նա ասաց, որ Կառավարությունը քննարկումներ է սկսել հանրային ու քաղաքական լայն շրջանակների հետ, որպեսզի որոշի նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակահարմարությունը։ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխություններ կատարելու թեման կոնկրետ ձևակերպած չէ, որովհետև այն առկա է մի շարք քաղաքական…
Լրագրողներն ԱԺ-ում կաշխատեն առանձնացված հատուկ տեղերում
ՀՀ ԱԺ-ը հայտնել է, որ Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «Քննարկվել է Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու…
ՔՈ ՍԴ կուսակցություն. համերաշխությանն ու կայունությանը նվիրված ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացու Որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: «Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը: Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք…
Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունները քննարկվել են հասարակական կազմակերպությունների հետ
Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել…
Կհեշտացվի զինծառայողների կյանքին, առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Արդյունքում նախատեսվում է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցվելով իրականացվող վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը։
Փոփոխություն «ի Գործ»-ում․ Սփյուռքի մասնագետները կաշխատեն նաև Արցախի պետական կառավարման մարմիններում
Կառավարությունն իր այսօրվա նիստում լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման մեջ: Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում, այլև՝ Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում: Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն…