Փրկարար
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար․ ԱԻ նախարար
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Մեկը՝ ոտքի վնասվածքով, մեկը՝ շատ ծխահարված։ Երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել։ 7 փրկարար նշված օրն էր ծխահարվել»,- հայտնեց Փամբուխչյանը։ Նախարարը նշեց՝ քանի դեռ եռահարկ շենքը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների համար։
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Հուլիսի 14-17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Հրդեհ Կանաչուտ գյուղում Բելառուս մակնիշի տրակտորը գլորվել է մոտակա ձորակը Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ…
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Հունիսի 21-ին, ժամը 21։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Լճափի փողոցի տներից մեկի 2-րդ հարկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ Շահմար, գյուրզա, լորտու․ երկու օրում 11 ահազանգ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության…
Երևանյան լճից փրկարարները քաղաքացու դի են հայտնաբերել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 12-ին, ժամը 10։58-ին տեղեկություն է ստացել, որ Երևանյան լճում ձկնորսները դի են նկատել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։ Փրկարարները լճից դուրս են…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային
Հունիսի 2-ին` ժամը 09:42-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Փարպիի Ձոր» կոչվող տարածքում կրիան արգելափակվել է ոռոգման ջրագծի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային և տեղափոխել անվտանգ տարածք:
Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին
Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի Արարատի մարզում՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է…
Հրդեհ Ավան Առինջում․ կա տուժած (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել…
Շուշիում վիրավորված փրկարարներից Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ: Նշենք,…
ԱԻՆ-ը սգում է փրկարարի մահը. նա վիրավորվել էր Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը: Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը…
Հայկ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ փրկարար ծառայության գեներալ մայորին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրումների մասին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով նա ոսկե մեդալով է պարգևատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին։ «Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար…
Պայթյուն Երևանում. քաղաքացիներին տարհանում են փլատակներից ու շրջակայքից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն և շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Վարչապետն այս առիթով գրառում է…
Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ ևս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ «Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն…
ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա երկու զոհ
Մարտի 25-ին, ժամը` 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի մոտ 86-րդ կմ-ին Opel Astra G (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1993…
Փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը
Փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Կոնդի…
Փրկարարները շանը դուրս են բերել Քանաքեռ ՀԷԿ-ի լճից
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 19-ին, ժամը 23:05-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի լիճ շուն է ընկել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են բերել լճից:















