Կառավարություն

Շուշիում վիրավորված փրկարարներից Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:

Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է:

Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ