Քաղաքացի
Քաղաքացիները փորձել են նետվել Դավթաշենի կամրջից
Հուլիսի 8-ին, ժամը 14:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը…
Ահազանգերից հետո փրկարարները շտապել են օգնության
Հունիսի 30-ից հուլիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Քաղաքացին ընկել է Ողջի գետը
Հունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա.Խ.-ն (ծնված 1952 թ.) քաղաքացիների ուժերով գետից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են…
Ահազանգերից հետո փրկարարները շտապել են օգնության
Հունիսի 26-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացուն և լսել նրա մտահոգությունները
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել և լսել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացու բարձրացրած հարցերը: Կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ներկայացրել է քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի,…
Քաղաքացին հյուրընկալվել և գողություն է արել
Հունիսի 23-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ իր տանը գտնվող դրամարկղից գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ իր ննջասենյակի բազմոցի վերմակների արանքում տեղադրված ապակե տարայի միջից գողացել են գումարը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 20.40-ին…
Գյումրիում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հունիսի 21-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ա.Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել…
Ահազանգերից հետո փրկարարներ շտապել են օգնության
Հունիսի 18-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում…
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հունիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է ջրավազանը
Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Քննչական կոմիտեի նախագահը ընդունել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացուն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացուն: Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը: Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը…
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր նախկին աշխատանքում վերականգնվելու նպատակով։ Դիմումատուն տեղեկացրել է, որ իրեն պետական ոչ առևտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ) աշխատանքից ազատել են կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով, մինչդեռ աշխատանքային պայմանագրով կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը լուծելու դրույթ նախատեսված չի եղել: Նշված խնդրի առնչությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն: Նախարարության պարզաբանմամբ՝ Պաշտպանի գրության հիման…
Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին․ Նաիրա Զոհրաբյան
Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են,…













