Քաղաքացի
Երևանում քաղաքացին ընկել է շենքի 2-րդ հարկից
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի շենքերից մեկի…
Արագած լեռան վրա արջի հարձակման են ենթարկվել Լեհաստանի 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության…
Քաղաքացին ցանկացել է գոտկատեղում թաքցրած գումարը հանձնել դատապարտյալին
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Ս. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Ա.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերել են 40.000 ՀՀ դրամ և վզնոցի խաչից ամրացված պոլիէթիլենային տոպրակով ոսկեգույն կախազարդ: Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել դատապարտյալ Ս. Ն.-ին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին…
Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը ՄԻՊ-ի աջակցությամբ հեռացվել է համացանցից
Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր» վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումներ հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների…
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացին բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն: Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու…
Վիճաբանության ժամանակ քաղաքացին վրաերթի է ենթարկել հարևանին
Օգոստոսի 11-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ…
Ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինծառայության է մեկնել կանխատեսվածից 15 տոկոս ավելի քաղաքացի․ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Facebook-ի իր էջում գրել է․ «Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության…
Փրկարարները խափանված վերելակի ներսում մնացած քաղաքացուն դուրս են բերել
Հուլիսի 23-ին, ժամը 02:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հուլիսի 21-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն (Ա.Ղ., ծնված 1989 թ.) դուրս են բերել վերելակից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական…
Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել
Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին: Ջրահեղձված քաղաքացին Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գ․Հ․…
Քաղաքացին ընկել էր ձորը ու հայտնվել քարերի վրա
Հուլիսի 19-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին քաղաքացին ընկել է ճանապարհին հարակից ձորը և հայտնվել քարերի վրա: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից…
Իսակովի պողոտայում քաղաքացին ընկել է ջրանցքը
Հուլիսի 13-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով…
Քաղաքացին քաշել-պոկել էր 66-ամյա կնոջ ոսկյա շղթան
Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան: Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը…
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել և լսել է քաղաքացու մտահոգությունները
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող քաղաքացուն: Հանդիպման ընթացքում քաղաքացին ներկայացրել է քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ իր մտահոգությունները: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը կշարունակվի Քննչական կոմիտեի հատկապես կարևոր…













