քաղաքացու օր
Փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի.վարչապետի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում: 2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում և այդ արժեքն անշրջելի է ու…
Վայոց ձորի փոխմարզպետը լուսանկար է հրապարակել Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից
Ապրիլի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք…
Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ․ Արդարադատության նախարարը Քաղաքացու օրը նշել է աշտարակցիների հետ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է…
Զինծառայողներն ազատ ժամանակ ունենում են, որը պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա. Գաբրիել Բալայան
Զինծառայողներն անցնում են 17 առարկա: Այս մասին Վանաձորում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ ունեն: «Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն…
Տնտեսական հեղափոխությունը կախված է յուրաքանչյուրիցս․ Տիգրան Խաչատրյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ քաղաքացու օրը նշում է Արմավիրի մարզում: Արմավիրի քաղաքային զբոսայգում նախարարը մասնակցեց «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը և ԱԺ պատգամավորների հետ միասին պատասխանեց մարզի բնակիչներին հուզող հարցերին՝ գյուղատնտեսական վարկերից մինչև արդարադատության խնդիրներ. «Մենք բազմիցս ենք խոսել էն մասին, որ տնտեսական հեղափոխությունը և տնտեսական զարգացումը, որոնք փոխկապված երևույթներ…
Այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժևորելու հեղափոխության հաղթանակը․ Արարատ Միրզոյան
Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում և մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երևանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հայտնում են ԱԺ լրատվության բաժնից: Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում տեղի…
Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ շրջում է Երևանի փողոցներով (ուղիղ եթեր)
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ դուրս եկավ Կառավարության շենքից և հիմա քայլում է ու լուսանկարվում քաղաքացիների հետ: Փաշինյանը և մի շարք մարդիկ կրում են «Դուխով» գրառմամբ հայտնի գլխարկներ: Վարչապետը կրում է Քաղաքացու օրվա թեմատիկայով սպիտակ վերնաշապիկ: Վարչապետի հետ քայլում են նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ու դուստրերը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/373630969922700/?notif_id=1556251475295358¬if_t=live_video_explicit
«Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից»․ Վարդգես Գասպարի
Քաղաքացու օրվա շրջանակներում Մաշտոցի պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում էր իրականացվում: Միջոցառմանը ներկա էին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ: Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ…
Ֆուտբոլի աղջիկների թիմը շատ ուժեղ է․ Հակոբ Արշակյանը Եղեգնաձորում տոնում է քաղաքացու օրը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Եղեգնաձորի սպորտդպրոցի սաների, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, մարզպետարանի աշխատակիցների հետ տոնում ենք Քաղաքացու օրը։ Ի դեպ տեղի ֆուտբոլի աղջիկների թիմը շատ ուժեղ է՝ նույնիսկ տղաների թիմին է հաղթում ։)»: https://www.facebook.com/hakobarshakyanpage/photos/a.2255522994474396/2741537549206269/?type=3&theater
Ինձ համար Քաղաքացու օրը պատասխանատվություն է. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ,…
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Քաղաքացու տոնին փողոցների փակ լինելու կապակցությամբ
Այս օրերին սոցցանցում որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում, թե ոստիկանությունը Քաղաքացու տոնի կապակցությամբ որոշել է փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Հայտնում ենք, որ ոստիկանությունը երթևեկությունը դադարեցնելու որոշումներ չի կայացնում, այլ պատկան մարմինների որոշումների շրջանակում իրականացնում է իր գործառույթները՝ հասարակական կարգի պահպանման և միջոցառումներին մասնակցող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում երթևեկության դադարեցումը աննախադեպ չէ.…
Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին․ Նաիրա Զոհրաբյան
Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են,…
Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջով շնորհավանք է հղել Քաղաքացու օրվա առթիվ․ «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք: Դուխով:)», – գրել է վարչապետը։
Հայաստանում այսօր նշում են Քաղաքացու օրը
Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: Ապրիլի 27-ին տոնի առիթով ողջ հանրապետությունում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ: Մասնավորապես մայրաքաղաք Երևանի տարբեր փողոցներում առավոտյան ժամը 10-ից մեկնարկում են մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո: Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը…
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այսինքն՝ այս տարի այն կտոնեն վաղը՝ ապրիլի 27-ին: Ըստ այդմ, Երևանում նախատեսվում են տասնյակ գիտական, ուսուցողական, մարզական, մշակութային և այլ միջոցառումներ: Ստորև՝ առավել մանրամասն. 10:00 – 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան Հասցե՝ Մարտիրոս…