քաղցկեղ
Մահացել է ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդան
90 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ Անյես Վարդան: Այս մասին հայտնում են նրա հարազատները: Ընտանիքի անդամները փոխանցել են, որ Անյես Վարդան մահացել է երեկ երեկոյան Ֆրանսիայի իր բնակարանում: «Նա մահացել է քաղցկեղից: Վերջին րոպեներին նա շրջապատված է եղել ընտանիքի անդամներով և ընկերներով»,-փոխանցել են հարազատները: Վարդան համաշխարհային կինոյում առանձնացել է իր ոճով՝ փաստավավերագրական ռեալիզմ:…
Պետությունն ավելացնում է մանկական քաղցկեղի քիմիոթերապիայի համար տրամադրվող գումարը
Հայաստանում մանկական քաղցկեղի քիմիաթերապիայի կուրսի համար տրամադրվող գումարը պետությունն ավելացնում է՝ 150 հազար դրամի փոխարեն դարձնելով 250 հազար դրամ: Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը պետությունն իր վրա է վերցնում: Եվ մենք հաշվել ենք, որ դրա…
Գիտնականները պարզել են քնի կարևությունը քաղցկեղի և ծերացման դեմ պայքարում
Իսրայելի Բար Իլանի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ քունը նպաստում Է բջիջներում ԴՆԹ-ի վերականգնմանը, ինչը խոչընդոտում Է վաղաժամ ծերացմանը և քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Գիտնականների խոսքով՝ քունն օժանդակում Է բջջի միջուկի գործառություններին՝ բարձրացնելով քրոմոսոմների դինամիկան և ակտիվացնելով ծագումնաբանական նյութի վերականգնման համակարգերը յուրաքաչյուր առաձին նյարդաբջիջում: Այդ կարևոր դերն այս ֆիզիոլոգիական…
Արսեն Թորոսյանը` քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառների ու դրանց կանխարգելման միջոցների մասին
«Բժշկության զարգացմանը զուգընթաց շատ ավելի շատ քաղցկեղներ հնարավոր է լինում բուժել կամ ամբողջովին կամ երկարատև», – այսօր հայտարարեց Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր ուղիղ եթերում: «Ուզում եմ կոչ անել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր ունեն այդ ծանր ախտորոշումը, երբեք չհանձնվել այն լսելուց հետո, քանի որ դրա բուժման մեջ շատ կարևոր է հաստակամությունը և դրան հաղթահարելու պատրաստակամությունը»:…
ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս չծխել և ֆիզիկապես ակտիվ լինել քաղցկեղի կանխարգելման համար
Քաղցկեղով հիվանդանալը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ Է տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, չծխել, կանոնավորապես զննում անցնել և օգտագործել շատ միրգ ու բանջարաղեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության հարցերով օգնական Սվետլանա Աքսելռոդը: Քաղցկեղային հիվադնությունների դեմ պայքարի օրը, որն ամբողջ…
Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է
«Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգեման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա…
Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել
Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը: «Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել…
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը,…








