fbpx
Առողջապահություն

ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս չծխել և ֆիզիկապես ակտիվ լինել քաղցկեղի կանխարգելման համար

Քաղցկեղով հիվանդանալը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ Է տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, չծխել, կանոնավորապես զննում անցնել և օգտագործել շատ միրգ ու բանջարաղեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության հարցերով օգնական Սվետլանա Աքսելռոդը:

Քաղցկեղային հիվադնությունների դեմ պայքարի օրը, որն ամբողջ աշխարհում նշվում Է փետրվարի 4-ին, սահմանվել Է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության (International Union Against Cancer, UICC) կողից՝ այդ գլոբալ խնդրի նկատմամբ համաշխարհային հասարակայնության ուշադրությունը գրավելու նպատակով: «Քաղցկեղով հիվանդանալու վտանգի նվազեցման համար անհրաժեշտ Է խուսափել ծխախոտի բոլոր տեսակներից, պահպանել առողջ քաշ, լինել ֆիզիկապես ակտիվ, օգտագործել օգտակար և առողջ սնունդ, շատ մրգեր և բանջարեղեն, գործածել քիչ ճարպեր, շաքար, վերամշակված մսամթերք, կրճատել ալկոհոլի գործածումը, խուսափել արևի տակ հաճախակի մնալուց, մասնակցել նախազգուշական պատվաստումներին և սքրինինգային ծրագրերին»,- ասել Է Աքսելռոդը:

Կանանց համար հանձնարարականների մեջ Է մտնում նաև կրծքով կերակրելու և հորմոնափոխարինիչ թերապիայի կիրառումից խուսափելու խորհուրդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ