Քայլի Ջեններ
Քարդաշյանի քույրն իր 2-րդ երեխային է ունեցել
Հայազգի ամերիկաբնակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քույրերից Քայլի Ջեններն իր 2-րդ երեխային է ունեցել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Սակայն, Ջենները չի բացահայտել երեխայի սեռը, անունը ու ծննդյան ամսաթիվը, բայց, ենթադրելով հրապարակված լուսանկարի վրա գրված ամսաթվից, Ջենների երեխան ծնվել է փետրվարի 2-ին։ Ջեններին շնորհավորել են քույրերն ու երկրպագուները։
Instagram-ում Ռոնիի հետևորդների թիվը հատել է 400 միլիոնի շեմը
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվն Instagram-ում անցել է 400 միլիոնից։ Նա այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր է անձերի շարքում, իսկ առհասարակ 2-րդն է ու հետ է մնում միայն Instagram-ի պաշտոնական էջից, որի հետևորդների քանակն ավելի քան 469 միլիոն է։ Նշենք, որ Ռոնալդուին նախորդում է Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջենները՝ 308 միլիոն հետևողով, որին…
Քարդաշյանի քույր Քայլի Ջենները ռեկորդ է սահմանել Instagram-ում
Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, ռեկորդ է սահմանել Instagram-ում հետևորդների թվով։ Այս մասին հայտնում է ELLE-ն։ Նա դարձել է պատմության մեջ առաջին կինը, ում հետևողների թիվը հատել է 300 միլիոնի շեմը։ Առհասարակ, նա իր հետևողների թվով հետ է մնում միայն Կրիշտիանու Ռոնալդուից, ով ունի 388 միլիոն հետևող։
Երկարատև ընդմիջումից հետո Քայլի Ջեններն առաջին լուսանկարն է հրապարակել
Երկարատեւ ընդմիջումից հետո Քայլի Ջենները վերադարձել է Ինստագրամ սոցիալական ցանց։ Աստղն իր հետեւորդներին շնորհավորել է Նոր տարվա առիթով և նոր լուսանկար հրապարակել։ Ի դեպ, շատերը նույնիսկ ենթադրում են, որ Քայլին արդեն լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային, սական առայժմ այդ ենթադրությունները հաստատող ծանրակշիռ ապացույցներ չկան։ «Ես այս տարի երկար մտածել եմ ուրախությունների և տխրությունների մասին,…
Քարդաշյանի քույրը կիսամերկ նոր լուսանկարներ է հրապարակել
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույլ, մոդել ու բիզնեսվումեն Քայլի Ջենները նոր անկեղծ լուսանկարներով է ներկայացել իր հետևողներին։ Դրանք Ջենները հրապարակել է Facebook-ի իր էջում։
Քարդաշյանի քույրը ներկայացել է լողազգեստով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույր, բիզնեսմեն ու միլիարդատեր Քայլի Ջենները Facebook-ի իր էջում լողազգեստով լուսանկարներ է հրապարակել։ Դրանց կից նա գրել է․ «Լողավազանի օր»։
Քայլի Ջենները՝ նոր կրքոտ կերպարով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները կրքոտ լուսանկարներ է հրապարակել իր Facebook-ի էջում, որտեղ հանդես է գալիս վարդագույն հագուստով։
Արան հաճելի մարդ էր․ Քայլի Ջենները ճանաչում էր կործանված ուղղաթիռի օդաչուին
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները, անդրադառնալով լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ողբերգական մահվանը, պատմել է, որ անձամբ ճանաչում էր կործանված ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանին, և որ նրա հետ նույն ուղղաթիռով բազմաթիվ թռիչքներ է ունեցել: Բացի դրանից՝ Ջենները Instagram-ի իր հրապարակել է ավիաաղետի հետևանքով բոլոր զոհերի լուսանկարներն ու ցավակցել նրանց ընտանիքներին: «Մինչև…
Քայլի Ջենները գովազդային մեծ վահանակ է պատվիրել դստեր ծննդյան առթիվ
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները պատրաստվում է դստեր՝ Սթորմիի ծննդյան 2-րդ տարեդարձին: Այս առիթով 22-ամյա միլիարդատիրուհին պատվիրել է Ուեսթ Հոլիվուդի խաչմերուկներից մեկում ահռելի գովազդային վահանակ կանգնեցնել՝ ամբողջ աշխարհին հայտնելով մոտեցող ծննդյան օրվա մասին: Ինչպես նշում է Daily Mail-ը, որպես հեռատես կին գործարար՝ Ջեներն առիթը բաց չի թողել և վահանակի…
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը՝ Bloomberg-ի ամենահաջողակ մարդկանց ցանկում
Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է իր վարկածով 2019 թվականի 50 ամենահաջողակ անձանց ցանկը: Այնտեղ ընդգրկված անձինք այդ պատվին են արժանացել 2019 թվականին ծավալած գործունեության համար: Նրանց ընտրել են թղթակիցներ և խմբագիրներ ամբողջ աշխարհից։ Ցուցակում ընդգրկվել են երգչուհի Ռիհանան, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները, շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, այլք: Ցուցակում է…
Քայլի Ջենները վաճառել է իր Kylie Cosmetics ընկերությունը. Bloomberg
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, վաճառել է իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Գնորդը Coty Inc. կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ֆրանս-ամերիկյան ընկերությունն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջենները ստացել է 600 միլիոն դոլար բաժնետոմսերի 51 տոկոսի դիմաց: Coty-ն կստանձնի Kylie Cosmetics-ի ամբողջ պատասխանատվությունը, իսկ Քայլին կզբաղվի կրեատիվով և հաղորդակցություններով: Kylie Cosmetics…
Քայլի Ջենները բաժանվել է ընկերոջից
Ամերիկացի գործարար Քայլի Ջենները բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր Թրևիս Սքոթից։ Այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով զույգի մտերիմ շրջապատին: Ըստ աղբյուրի՝ սիրահարները միասին չեն ներկայացել օգոստոսի 27-ին Սանտա Մոնիկայում տեղի ունեցած Սքոթի «Մայրիկ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո: Նշվում է, որ Քայլին Թրևիսի հետ ոչինչ չի հրապարակել սեպտեմբերից։ Բոլորը նկատել են նաև,…
Մայրիկի՞ն ես շատ սիրում, թե՞ հայրիկին․ Քայլի Ջեների դուստրը պատասխանել է հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն այս շաբաթ Էլեն Դեջեներեսի շոուի (The Ellen DeGeneres Show) Burning Questions հատվածում պատասխանել է մի շարք հարցերի: Մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին հարցերին պատասխանել է մեկամյա դստեր հետ: Պատասխանելով «Ո՞ւմ ես ամենաշատը սիրում» հարցին՝ Սթորմին ասել է. «Հայրիկին»: Քայլին թոթվել է ուսերը, նայել է տեսախցիկին ու…
Քայլի Ջենները ներկա է եղել ընկերոջ մասին ֆիլմի պրեմիերային
Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեններն իր փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ, նախօրեին ներկա է գտնվել իր ընկերոջ` ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի «Նայի՛ր, մամ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերային: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Տեղեկացնենք,որ 84 րոպեանոց ֆիլմի ռեժիսորը Թրեշ Թեյլորն է: Նշենք,որ ֆիլմը մեծ էկրան է բարձրացել չորեքշաբթի: https://videos.dailymail.co.uk/video/mol/2019/08/28/641443797626929593/640x360_MP4_641443797626929593.mp4














