քաշաթաղ
Արցախի դատախազության հայտարարությունը
ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու…
Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքի բնակիչներն արդեն դուրս են եկել գյուղից
Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքի բնակիչներն արդեն դուրս են եկել գյուղից, համայնքում այսօրվա դրությամբ մնացել է միայն մեկ ընտանիք։ Ներքին Սուս համայնքի ղեկավար Մխիթար Ներսիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղն ազատելու համար մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված։ Գյուղի ընտանիքները տեղափոխվել են տարբեր բնակավայրեր։ «Այսօր գյուղում կազմակերպել ենք մոմավառություն զորավարների պուրակում, ոչ թե հրաժեշտ…
Ադրբեջանը զորավարժություն է անում Լաչինի միջանցքի հարևանությամբ
Ադրբեջանական զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում՝ իրենց վերահսկողության տակ անցած Արցախի Քաշաթաղի շրջանում։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ զորավարժության ընթացքում դիտարկվում է ցամաքային զորքերի ու զորքերի մյուս տեսակների փոխգործակցությունը։ Նշենք, որ վարժանքների իրականացման վայրը Լաչինի միջանցքի հարևանությամբ է։
Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել շուրջ 950 քաշաթաղցի ընտանիքների
Սեպտեմբերի 8-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է` բնակարանային հասանելիության ապահովման նպատակով՝ պետական աջակցություն տրամադրվի 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։ Նախարարությունից հայտնում են, որ Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզային բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական…
Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումներ չեն եղել
Հուլիսի 26-ին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունները: «Ինչպես վերոնշյալ, այնպես էլ…
Արցախում գրանցված հանցագործությունների թիվն աճել է. տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ՝ մասնակցությամբ ՆԳ նախարարի առաջին տեղակալի, ոստիկանության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, տեղակալների, վարչությունների կազմում ընդգրկված բաժինների և բաժանմունքների պետերի, ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների պետերի, տեղակալների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների բաժինների և բաժանմունքների պետերի: «Նիստի…
Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ ծիծաղեցինք
Հուլիսի 12-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց։ «Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր: Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն…
Տեղահանված արցախահայերին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը սկսվել է
Մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Հերթագրվելու…
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում
Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն,…
Այսօր որոնողական աշխատանքներ կիրականացվեն Հադրութում և Քաշաթաղում
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջում գրված է․ «ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում: Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486…
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ…
Մարգարյան Գարիկ Վալենտինի. Անմահ հերոսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարգարյան Գարիկ Վալենտինի. Անմահ հերոսներ https://www.facebook.com/shox.kakoyan.7/videos/1041010759725704
Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում
Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը և զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից,…
Պարզվել է՝ 4 ամիս անհետ կորած Գարիկ Վալենտինի Մարգարյանը զոհվել է
Ժամկետային զինծառայող Գարիկ Վալենտինի Մարգարյանը ծնվել է 2000 թվականին։ 2019 թվականի հունվարի 10-ից ծառայության է անցել Վայքի զորամասում։ Պատերազմի ժամանակ նա եղել է Քաշաթաղում: Հոկտեմբերի 19-ից Գարիկի հարազատները նրանից լուր չունեին: Պարզվում է, որ նա զոհվել է: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածված լուրից հետո, թե անհետ կորած հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել…
Աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության տրամադրման գործընթացը վերսկսվել է
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություն է տրամադրել աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության մասին․ «Հարգելի՛ քաշաթաղցիներ Այն աշխարհազորայինները, ովքեր տարեվերջին չեն ստացել իրենց հասանելիք պետական աջակցությունը, տեղեկացնում ենք, որ աջակցության տրամադրման գործընթացը վերսկսվել է։ Բերձորում քաղաքում գտնվող աշխարհազորայինները,ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք աջակցությունը, վաղը` հունվարի 5-ին, վաղ առավոտից կարող են մոտենալ շրջվարչակազմի շենք։ ՀՀ այլ բնակավայրերում…