քարոզարշավ
«Հաջողություն եմ մաղթում ողջ քաղաքական դաշտին՝ քարոզարշավի սկսվելու կապակցությամբ», – Արամ Սարգսյան
Մենք դաշինքը քարոզարշավը մեկնարկեց Մատենադարանից:
«Ինձ ձայն տալու համար բավական է ընտրություններին ընտրեք «Իմ Քայլը» դաշինքը», – Արսեն Ջուլֆալակյան
Ըմբաշամարտի աշխարհի չեմպիոն, այժմ պատգամավորության թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Քարոզարշավը պաշտոնապես սկսված է։ Կլինեն հանդիպումներ հասարակության հետ Երևանում և ՀՀ տարբեր հատվածներում՝ ամենատարբեր ֆոռմատներով՝ հանրահավաքներ,խմբակային հանդիպումներ, մամուլ-մեդիա… Բնականաբար, դրանց մասին նախորոք տեղյակ կպահենք տեղերում։ Սիրով կլսեմ նաև ձեր բոլորի առաջարկությունները՝ կապված քարոզարշավի վայրի հետ։ Ի դեպ, կարևոր մի պահ! Շատերը հարցնում…
«Պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,-Արսեն Թորոսյանը շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշների մասինր
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթն ուղեկցող շտապօգնության մեքենաների վրա տեղադրված քարոզչական դրոշներին, ինչը համարվում է վարչական ռեսուրսի կիրառում, գրում է. «Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»։
«Քարոզչական դրոշ՝ շտապօգնության մեքենայի վրա»,-Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօրվա երթից այս լուսանկարը՝ գրելով. «Ձախից քարոզչական դրոշ է շտապօգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել …»:
Նիկոլ Փաշինյանը բացահայտեց քայլերթի նպատակը․ Հենարան
«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ այսօրվա քայլարշավը նվիրված է հայ ժողովրդի հետագա հաղթանակներին. «Ապագայի համար մենք կրում ենք հատուկ պատասխանատվություն, որը ոչ միայն անհատական է, նաև՝ քաղաքացիական է»։ «Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի…
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Տեղեկացնում է 168.am-ը Խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները: Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա…
Արդյո՞ք Փաշինյանը սկսել է իր քարոզարշավը մեկնարկից շուտ
168.am-ը գրում է. Նոր, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։ Երեկ արդեն իսկ ՀՀԿ-ն վարչապետին մեղադրել էր քարոզարշավի մեկնարկից շուտ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ն. Փաշինյանն…








