fbpx
Մասնակիցներ

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց քայլերթի նպատակը․ Հենարան

«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ այսօրվա քայլարշավը նվիրված է հայ ժողովրդի հետագա հաղթանակներին. «Ապագայի համար մենք կրում ենք հատուկ պատասխանատվություն, որը ոչ միայն անհատական է, նաև՝ քաղաքացիական է»։

«Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի միջազգային չափանիշները պետք է հրապարակեք, հրապարակե՞լ եք»,- լրագրողներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե լրագրողները հղում են արել ՀՀԿ-ականների հայտարարություններին, հնչած տարբեր կարծիքներին, նա այսպես արձագանքեց. «Քանի որ դուք այդ մասին հարցեր էիք տալիս, ես ասացի, որ հրապարակեք այդ չափանիշները, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն»։

Փաշինյանն ասաց, որ ընտրություններից հետո էլ են քայլերթեր լինելու։ Նա նշեց, որ Հանրապետության հրապարակում որևէ բան նախատեսված չէ անել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ