Ինչպես գիտենք, այսօր՝ նոյեմբերի 26-ին մեկնարկում է գալիք ԱԺ ընտրությունների համար նախատեսված ընտրարշավը, որը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Ահա, թե որտեղից են սկսելու կուսակցություններն ու դաշինքներն իրենց ընտրարշավները.
ՀՅԴ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ
Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ Նոր Նորք վարչական շրջան (կմեկնարկի 10:30-ին)
Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցություն՝ Էջմիածին
ՄԵՆՔ դաշինք՝ Նոյեմբերյան
Իմ քայլը դաշինք՝ Թալին (կմեկնարկի 11:00-ին)
Սասնա ծռեր համահայկական կուսակցություն՝ ԱԺ այգի
Ազգային առաջընթաց կուսակցություն՝ Շիրակի մարզ
ԲՀԿ՝ Աբովյան քաղաք
ՔՈ ՍԴԿ՝ Մաշտոցի պուրակ (կմեկնարկի 11:02-ին)
ՕԵԿ ՝ Աբովյան փողոց, Երևան
ՀՀԿ՝ Երևան, Մելիք-Ադամյան փողոց:
