Քովիդ
Իտալիայում չեղարկվում է քովիդ-վկայականները
Իտալիայում մայիսի 1-ից կչեղարկվեն մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները (այսպես կոչված կանաչ անցագրերը)՝ երկու բացառությամբ։ Սանիտարական անձնագրերը մինչև մայիսի վերջ կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։ Մայիսի 1-ից մայիսի 31-ը հանրապետություն մուտք գործելու համար բավարար կլինի թեստի բացասական պատասխանի տեղեկանքը։ Ի սկզբանե իշխանությունները ցանկանում էին մայիսի…
Հայաստանում մեկ օրում քովիդի 20-ից քիչ դեպք է գրանցվել
Հայաստանի Հանրապետությունում մարտի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422021 դեպք, որոնցից 408562 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3246 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 1432 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 17 նոր դեպք, ապաքինվել են 166-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 4 մարդու կյանք։ Ըստ…
Արցախում պահպանվում է քովիդով վարակելիության բարձր մակարդակը
Արցախի Հանրապետությունում Փետրվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, այս տարվա ընթացքում կատարվել է 6929 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք, մահացել են 24 վարակակիրներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Արցախում կատարվել է 427 թեստավորում, որից արձանագրվել է 170 նոր դեպք։ Ստացիոնար բուժում է շարունակում…
Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում քովիդի դեպքերը 437 տոկոսով աճել են․ Աբովյան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի փոփոխությունից։ Նա նշեց, որ վերջին 14 օրերի ընթացքում նախորդ 14 օրերի համեմատ քովիդի դեպքերն աճել են 437 տոկոսով։ Նրա խոսքով՝ այդ նույն ժամանակահատվածում 3-ից 5 տարեկան երեխաների շրջանում վարակման…
Հետաձգվել է ԶՈւ-ի կազմավորմանը նվիրված միջոցառումը․ ՊՆ մի շարք պաշտոնյաներ քովիդով են վարակվել
Հունվարի 28-ին նախատեսված էր Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելություն, սակայն այն հետաձգվել է։ Lurer-ի տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի պետի, բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել։ Նշենք, որ ընդունելությունը պետք է կայանար «Դվին» հյուրանոցի մեծ սրահում։
Հայաստանում խթանիչ պատվաստանյութ է ստացել արդեն 2700-ից ավել մարդ
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Այսպիսով, հունվարի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում կատարվել է ընդհանուր 1761529 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 973944, ամբողջապես պավաստված` 784849, բուստեր (խթանիչ)` 2736: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանում պատվաստվելն անվճար է։
ՀՀ-ում աճում է քովիդից փաստացի բուժում ստացողների թիվը
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 347084 դեպք, որոնցից 333412 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 4811 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 273 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 101 պացիենտներ, մահացել՝ 1-ը։ Ըստ աղբյուրի՝…
Եկե՛ք սփռենք ուրախություն, ոչ թէ Քովիդ. ԱՆ-ը ուղեցույց է հրապարակել
Եկե՛ք սփռենք ուրախություն, ոչ թէ Քովիդ. ՀՀ ԱՆ-ը ուղեցույց է հրապարակել։
Հրդեհ Աստրախանի հիվանդանոցում․ կան զոհեր
Ողբերգական դեպք է գրանցվել Աստրախանի հիվանդանոցներից մեկում․ հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք RIA-ից։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհվել է թթվածին մատակարարող սարքը։ Ըստ աղբյուրի՝ Աստրախանի տվյալ հիվանդանոցում այժմ բուժում են ստանում քովիդով հիվանդ պացիենտները։ Հրդեհի ընթացքում շենքից տարհանվել է ընդհանուր 46 մարդ։ Փրկարարներին հաջողվել է մարել կրակը։
Օմիկրոն շտամը հասավ Ավստրիա
Կորոնավիրուսը կրկին աշխարհը խառնել է իրար․ հայտնվել է նոր՝ Օմիկրոն անունը ստացած շտամը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվել է որպես անհանգստություն առաջացնող։ Մի քանի երկրներում գրանցվելուց հետո Օմիկրոնը սկսել է տարածվել երկրներով մեկ։ Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ, ամենայն հավանականությամբ, Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպք է գրանցվել Ավստրիայում։ Դեպքը գրանցվել է Շվարց շրջանում։ Ըստ…
Քովիդի դեմ պատվաստումների շարժական կետերի աշխատանքային գրաֆիկը
Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի դեմ շարժական կետերի աշխատանքային գրաֆիկը (աշխատանքային օրերին)։ Այն հրապարակել է Նախարարության պաշտոնական կայքում։ Այսպիսով․ Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն)` 12:00-16:30, «Ռոսիա մոլ»` 12:00-20:00, «Ռիո մոլ»՝ 14:00-19:00, ԵՊՀ` 11:30-15:30, «Մալիբու»-ի հարակից տարածք ( Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա)` 13:00-17:00։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում քովիդի դեմ պատվաստվելն անվճար է։
Հոսպիտալացման սպասող քովիդով հիվանդ անձ այս պահին չունենք․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին։ Նա ասաց, որ ունենք հիվանդացության նվազում, բայց մահվան դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Ավանեսյանը հույս հայտնեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կնվազեն նաև մահացությունների դեպքերը։ Նախարարը նշեց, որ հիվանդացության տեմպի նվազումը թույլ է տալիս, որ չլինեն հոսպիտալացման սպասող հիվանդներ։ Նա…
Սա ահագնացող տոկոս է․ նախարարը՝ բանտերում քովիդի դեպքերի թվի մասին
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող շուրջ 2100 անձանցից 55-ի մոտ կորոնավիրուսի է արձանագրվել։ Այս մասին Sputnik-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նա նշել է, որ իր կարծիքով դա ահագնացող տոկոս է ու ինչպես հասարակության շրջանում, այնպես է ՔԿՀ-ներում ստիպված են լինելու գնալ խստացումների։ Բանտերում քովիդից նաև մահվան դեպքեր են գրանցվել։…
ԱՆ-ին հատկացվել է 27 մլրդ դրամով ավել, քան նախատեսված է եղել բյուջեով․ ֆիննախ
Այս տարի Առողջապահության նախարարությանը հատկացվելիք բյուջեն նախատեսվել է 114 միլիարդ 500 միլիոն դրամ, սակայն նոյեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ հատկացված գումարների թիվն ավել է 142 միլիարդ դրամից։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ հավելյալ հատկացումներից ուղիղ 18 միլիարդը կապ ունի քովիդի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման,…
810 նոր դեպք, 1916 ապաքինված ու 30 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 6220 թեստավորում, որից արձանագրվել է 810 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1916 պացիենտներ, գրանցվել է 30…












