քրդեր

  • 550 ահաբեկիչ է չեզոքացվել․ Թուրքիայի ՊՆ

    550 ահաբեկիչ է չեզոքացվել․ Թուրքիայի ՊՆ

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել Սիրիայի հյուսիսում անցկացվող «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Սիրիայում անցկացվող «Խաղաղության աղբյուր» անունով գործողության ընթացքում «Քրդական աշխատավորական կուսակցության» չեզոքացված ահաբեկիչների թիվը հասել է 550-ի»: Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի…

  • Ռուսները բառացի ասում են՝ քրդե՛ր, ամերիկացիներին ընտրեցիք, դե կերեք․ Վահրամ Մարտիրոսյան

    Ռուսները բառացի ասում են՝ քրդե՛ր, ամերիկացիներին ընտրեցիք, դե կերեք․ Վահրամ Մարտիրոսյան

    Գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրդերի դեմ հարձակումը ցավալի է, բայց (հայերի տեղահանումը գլխավոր նպատակ համարելուց ու) դարերի խորքը գնալուց առաջ մի 10 րոպե ռուսական որևէ TV նայեք։ Բառացի ասում են՝ քրդեր, մեր փոխարեն ամերիկացիներին ընտրեցիք, դե հիմա կերեք։ Թուրքիան մահակ է, որի միջոցով կպատժվեք, դե Թուրքիան էլ «սմարթ» մահակ…

  • Քրդերը կարմիր են ներկել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան պատերը

    Քրդերը կարմիր են ներկել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան պատերը

    Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են իրականացրել քրդերը: Որպես բողոքի ձև, նրանք կարմիր ներկով են ներկել դեսպանատան պատերը, մուտքի դարպասը, որը ասոցացվում է Թուրքիայի կողմից Սիրիայում սպանվող խաղաղ բնակչության արյան հետ: Հակաթուրքական գրառումներ են արվել նաև դեսպանատան պարիսպների պատերին: Ձերբակալվել է ինը ցուցարար»: https://www.facebook.com/kilkiahayastan/posts/906370806409528

  • Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանության հետ

    Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանության հետ

    Քրդական խմբավորումները Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ: Այս մասին նշվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը: Ասվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել թուրքական ագրեսիային: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն…

  • Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում

    Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:  Այս մասին հայտնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։ Զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի հարցմամբ։ «Զրույցի կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։ Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ…

  • Էրդողանը հայտնել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացու մահվան մասին

    Էրդողանը հայտնել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացու մահվան մասին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայի տարածքից թուրքական քաղաքների ուղղությամբ քուրդ խմբավորումների կողմից հրաձգության հետևանքով: Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։ Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների…

  • Ահաբեկիչը մենք չենք, հենց Թուրքիան է․ Մուրադ Քարայլան

    Ահաբեկիչը մենք չենք, հենց Թուրքիան է․ Մուրադ Քարայլան

    Թուրքական պետությունն է պատերազմ ցանկացողը։ Թուրքական պետությունը 96 տարի քրդական հողերի վրա պետական ահաբեկչություն է իրականացնում։ Այս մասին հայտարարել է PKK-ի առաջնորդներից, «Ժողովրդի պաշտպանության կենտրոնի»-ի հրամանատար Մուրադ Քարայլանը։ Մուրադ Քարայլանը պնդել է, թե ցեղասպան եւ գաղութարար թուրքական պետությունը ամեն առիթ օգտագործում է քրդերի համար ծուղակներ պատրաստելու համար։ «Թուրքական պետությունը 96 տարի քրդական հողերի վրա պետական…

  • Քրդերը հայտնում են, որ 7 տանկ են խփել և ոչնչացրել են 75 թուրք զինվորի

    Քրդերը հայտնում են, որ 7 տանկ են խփել և ոչնչացրել են 75 թուրք զինվորի

    Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո կրկին վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: Այս մասին նշված է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ: «Քուրդ ապստամբներին հաջողվել է խփել յոթ տանկ և ոչնչացնել 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»,-ասված է փաստաթղթում: Ինչպես փոխանցում է աղբյուրը,…

  • Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը

    Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը

    Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղար, կանանց իրավունքներով զբաղվող քուրդ կին քաղաքական գործիչ Հավրին Ղալաֆը սպանվել է Ղամիշլիի ճանապարհին: Ըստ քրդական կողմի՝ կին քաղաքական գործիչին սպանել են թուրքական բանակի աջակցությունը վայելող սիրիական ռազմական խմբավորումները, կա նաև այլ կարծիք, որ նա սպանվել է ԻՊ-ի այն զինյալների կողմից, ովքեր…

  • ԱՄՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ շտաբների պետերը քննարկել են Սիրիայի իրավիճակը

    ԱՄՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ շտաբների պետերը քննարկել են Սիրիայի իրավիճակը

    ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը: Այդ մասին հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը: Հստակեցվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի: Քննարկվել է Սիրիայում անվտանգության ոլորտի իրավիճակը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 7 սպանված և 69 վիարվոր. քրդերի 2-րդ խոշոր պատասխանը…

  • ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ լինել Թուրքիայի և քրդերի միջև համաձայնագրի կնքման համար

    ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ լինել Թուրքիայի և քրդերի միջև համաձայնագրի կնքման համար

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի և քրդերի միջև բանակցություններում: Այս մասին Թրամփտ գրել է իր թվիթերյան իր էջում։ «Մենք 100 տոկոսով հաղթել ենք «Իսլամական պետություն» խալիֆայությանը, մենք այլևս զորք չունենք Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրոհի ենթարկված շրջանում: Մենք հիանալի կատարեցինք…

  • 7 սպանված և 69 վիարվոր. քրդերի 2-րդ խոշոր պատասխանը թուրքերին

    7 սպանված և 69 վիարվոր. քրդերի 2-րդ խոշոր պատասխանը թուրքերին

    Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությանը։ Սիրիայի քրդական ուժերն հրետաակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է,…

  • Twitter-ում արշավ է սկսվել՝ ի պաշտպանություն Սիրիայի քրդերի (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Twitter-ում արշավ է սկսվել՝ ի պաշտպանություն Սիրիայի քրդերի (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Twitter-ում բազմաթիվ օգտատերեր Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները նմանեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռագրի հետ։ Twitter-ում շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը, որի կողքին կցված է ԻՊ-ի դրոշը։ Լուսանկարին կից արված է հետևյալ հեշթեգը. «#StandWithTheKurds» (Քրդերի հետ միասին ոտքի)։ Գրում է Ermenihaber-ը։

  • Սիրիայի հյուսիսում զորահավաք է հայտարարվել

    Սիրիայի հյուսիսում զորահավաք է հայտարարվել

    Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ։ Այս մասին հաղորդում է CNBC-ն: «Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և…

  • Ղարամիշլիում բախումներ են քուրդ ջոկատների և թուրք զինվորականների միջև․ զոհեր կան

    Ղարամիշլիում բախումներ են քուրդ ջոկատների և թուրք զինվորականների միջև․ զոհեր կան

    Սիրիայի Էլ-Հալիլ և Թանուրա սահմանամերձ շրջաններում՝ Ղամիշլի (Դամասկոսից 680 կմ) քաղաքի մոտակայքում, բախումներ են տեղի ունենում քրդական ջոկատների և թուրքական զինվորականների միջև։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հղում անելով սիրիական հեռուստատեսությանը, կողմերը մարտերում հրազեն և նռնականետեր են օգտագործում։ Հաղորդվում է, որ թուրքական հրետանին կարճատև դադարից հետո վերականգնել է քրդական ինքնահռչակ ինքնավարության կենտրոնական քաղաքի արևմտյան և…