քրեական դատարան

  • Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

    Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

    Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: Նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը այս պաշտոնում արդեն փորձ ունի: 2008-2016 թվականներին նա է ղեկավարել Վերաքննիչ քրեական դատարանը:

  • ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

    ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

    Հուլիսի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն (Լուսինե Ավետյան – խմբ.), օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով…

  • Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

    Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

    «Արմենպրես»-ի հարցամնն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ  դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական…

  • Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

    Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

    Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 20-ին ժամը 16:00-ին: Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ վիճարկվող դատական ակտը կամայական…

  • Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Քոչարյանի պաշտպանների բողոքը

    Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Քոչարյանի պաշտպանների բողոքը

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։ Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և…

  • Վերաքննիչը քննում է Արամ Հարությունյանի մտերիմի խափանման միջոցի հարցը

    Վերաքննիչը քննում է Արամ Հարությունյանի մտերիմի խափանման միջոցի հարցը

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 30–ին կայացավ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Պաշտպանները վիճարկում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի հուլիսի 2–ի որոշումը, որով դատարանն անփոփոխ էր թողել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից…

  • Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ

    Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից: «Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ…

  • ՍԴ կայքում և բոլոր տեղերում բացակայում է Քոչարյանի գործով որոշման մասին տեղեկատվությունը

    ՍԴ կայքում և բոլոր տեղերում բացակայում է Քոչարյանի գործով որոշման մասին տեղեկատվությունը

    Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվության է հայտնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ դիմելու գործի վերաբերյալ: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանը 20.05.2019թ. որոշում էր կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված 300-րդ…

  • 2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. Արթուր Դավթյան

    2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. Արթուր Դավթյան

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյաի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ քիչ առաջ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերլուծությունը ակնհայտորեն վկայում է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ: Այս մասին գրում է Armtimes.com-ը։ «Զավեշտալի ենք համարում,…

  • Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի

    Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի: Նշենք, որ այս պահին Ալումյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: