օդանավակայան

  • Ֆիլիպինյան օդանավակայանում ճամպրուկում կենդանի կրիաներ են հայտնաբերվել

    Ֆիլիպինյան օդանավակայանում ճամպրուկում կենդանի կրիաներ են հայտնաբերվել

    Ֆիլիպինների միջազգային օդանավակայաններից մեկում լքված ճամպրուկում 1500-ից ավելի՝ դեռևս կենդանի կրիաներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN Phillippines-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տերը ճամպրուկը թողել ու հեռացել է այն բանից հետո, երբ տեղեկացել է նման հանցագործության համար սահմանված պատժի մասին: Հաղորդվում է, որ կենդանիները փաթաթված են եղել կպչուն ժապավեններով: Մայրաքաղաք Մանիլայի՝ Նինոյա Ակինոյի անվան միջազգային օդանավակայանի…

  • Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

    Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

    Հռոմի Չամպինո օդանավակայանից բոլոր ուղևորները և աշխատակազմը երեքշաբթի առավոտյան տարհանվել են՝ հրդեհի պատճառով, հայտնում է La Repubblica-ն։ Ըստ պարբերականի՝ ներկա պահին չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Լոնդոնի օդանավակայանում քամին օդանավ է քշել. տեսանյութ

    Լոնդոնի օդանավակայանում քամին օդանավ է քշել. տեսանյութ

    Լոնդոնի օդանավակայանում օդանավը չի կարողացել առաջին փորձից վայրէջք կատարել, քանի որ քամին քշել է այն. հայտնում է Газета.ру-ն: Նշվում է, որ օդաչուներին գրեթե հաջողվել էր վայրէջք կատարել, սակայն ուժեղ քամին թույլ չի տվել ավարտել մանևրը, և օդանավը ստիպված է եղել պտույտ կատարել օդում: Տեսանյութը` ստորև:

  • Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

    Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

    Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին  հայտնում է «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին: «Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», –…

  • Հնդկաստանում ուղևորի ուղեբեռում ընձառյուծի ձագ է հայտնաբերվել

    Հնդկաստանում ուղևորի ուղեբեռում ընձառյուծի ձագ է հայտնաբերվել

    Հնդկաստանի օդանավակայանում ուղևորի ուղեբեռում մեկ ամսական ընձառյուծ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ Թաիլանդից Հնդկաստան ժամանած ուղևորը բերման է ենթարկվել, երբ նրա պայուսակում մաքսավորները ընձառյուծի ձագ են հայտնաբերել: Տղամարդը կասկածի տեղիք է տվել, երբ օդանավակայանի աշխատակիցները նրա պայուսակից, որում մոտ մեկ կիլոգրամ քաշով ձագն էր, աղմուկի ձայն են լսել: «Կենդանին շոկի մեջ էր,…

  • Ավելի քան 10 մարդ է տուժել Անթալիայում մրրիկի հետևանքով

    Ավելի քան 10 մարդ է տուժել Անթալիայում մրրիկի հետևանքով

    Առնվազն 12 մարդ է տուժել թուրքական Անթալիայի օդանավակայանում՝ մրրիկի պատճառով, հայտարարել է նահանգի ղեկավար Մյունիր Կարալօղլուն: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը՝ տարածքով մոլեգնող մրրիկը շրջել է ավտոբուս, որում օդանավրի ուղևորներն էին: Մրրիկի հետևանքով նաև օդանավ է վնասվել: Նշվում է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:

  • Ռուսաստանը Սիրիայում օդանավակայան կկառուցի

    Ռուսաստանը Սիրիայում օդանավակայան կկառուցի

    Ռուսական ընկերությունները Սիրիայում օդանավակայան և մի քանի գործարաններ կկառուցեն: Այդ մասին al-Watan  թերթին պատմել է տեղական պլանավորման կառավարման ղեկավար Իմադ Սաբունին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հորիզոնները սահմանվել են միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությամբ: Փաստաթղթում ներառվել է 2019-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում սիրիական տարածքում իրականացվելիք 30 ծրագիր:

  • Կանադայում օդանավը դուրս է եկել թռիչքուղղուց

    Կանադայում օդանավը դուրս է եկել թռիչքուղղուց

    Կանադայի Սասկաթուն քաղաքի օդանավակայանում ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել  թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Այս մասին հայտնում է CTV-ն:  Հաղորդվում է, որ օդանավում եղել է 74 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:  Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուժգին քամու և մերկասառույցի պատճառով:  Ուղևորներն անվնաս լքել են օդանավի սրահը:

  • Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    «Բելավիա» ավիաընկերության Մինսկում գտնվող պարկը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով, որը պատված է World of Tanks հանրահայտ խաղի գույներով: «Տանկանավը» բացի նոր ոճից, ստացել է նաև հատուկ ձայնային գործառույթ՝ խաղային տերմիններով, իսկ ուղևորների սեղանների վրա լեգենդար տանկերի մասին ուղեցույցներ են դրված:

  • Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության  Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել: