Օմանի ծոց

  • Օմանի ծոցում այսօր մեկնարկել է ռուս-իրանա-չինական ռազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը։ Զորավարժություններին մասնակցում են երեք չինական, երկու ռուսական և մեկ իրանական ռազմանավեր, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ։ Զորախաղերի սցենարի համաձայն՝ երեք երկրների ռազմածովային ուժերը համատեղ ուժերով ազատագրում են ծովահենների հսկողության տակ անցած առևտրային նավերը ինչպես նաև քայլեր են ձեռնարկում օդային թիրախների, մասնավորաբար դրոնների…

    Օմանի ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները
  • ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելք է դրել ամերիկյան քաղաքացիական օդանավերի թռիչքների վրա։ Մասնավորապես դրանք չպետք է թռիչք իրականացնեն Իրաքի և Իրանի օդային տարածքներում, Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերի վրա։ «ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը շարունակում է ուշադիր հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին»,-նշված է հաղորդագրությունում։ Սահմանափակումը կապված է Մերձավոր Արևելքում բարձր ռազմական ակտիվության և քաղաքական լարվածության…

    Ամերիկյան քաղաքացիական ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնի Իրանի և Իրաքի օդային տարածքներում
  • Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի էսկադրային ականակիր: Այդ մասին հաղորդել է տեղի հեռուստատեսությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 27-ին նախարարների կաբինետի նիստում: Բացի էսկադրային ականակրից՝ ծոց կուղարկեն պարեկային ինքնաթիռ՝ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման համար: Պարեկման գոտին սահմանափակված է Արաբական ծովի հյուսիսային մասով և Ադենի ծոցով: Նշվում է, որ նավն ու ինքնաթիռը չեն…

    Ճապոնիան էսկադրային ականակիր կուղարկի Օմանի ծոց
  • Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC գործակալությունը, հայտնել է Իրանի բանակի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին: «Էսկադրային ականակիրն ուղարկվում է օժանդակ նավի և ուղղաթիռակրի ուղեկցությամբ», նշել է Սայարին: Նրա խոսքով՝ «խնդիրը նավարկության անվտանգության ապահովումն է Իրանի նավերի համար»: «Էսկադրային ականակիրը նավարկության միջոցները կուղեկցի Ադենի…

    Իրանը Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց
  • Պարսից և Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում և հազիվ թե իրագործվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, այն չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ՝ հավելելով, որ հայտարարություններն արվում են ձևի…

    Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը․ Ռոհանի
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշն անհանգստացած է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակով: Նա ընդգծել է, որ կարևոր է խուսափել ցանկացած լարվածությունից։ Այս մասին հաղորդում է AP-ը: Նա կոչ է արել հետաքննել Օմանի ծոցում ենթադրյալ հարաձակումները: Գուտերիշի խոսքով՝ կարևոր է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Մեկնաբանելով Մերձավոր Արևելք 1000 ամերիկացի զինծառայող ուղարկելու ԱՄՆ որոշումը՝ ՄԱԿ-ի…

    Գուտերիշը անհանգստացած է Պարսից ծոցի իրավիճակով
  • Նավթի գները երկուշաբթի բարձրացել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո, որն ասել է, որ Վաշինգտոնը կձեռնարկի բոլոր քայլերը Մերձավոր Արևելքում անվտանգ նավագնացությունը երաշխավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, Brent նավթի ֆյուչերսները թանկացել են 26 սենթով կամ 0.3 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 52.68 դոլար։ Ավելի վաղ՝ անցած հինգշաբթի, Օմանի ծոցում…

    Նավթի գները բարձրացել են Պոմպեոյի հայտարարությունից հետո
  • ԵՄ-ն առավելագույն զսպվածության կոչ է անմում Օմանի ծոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Մենք առավելագույն զսպվածության կոչ ենք արել: Կարծում եմ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերում իմաստուն միտք կա, որ աշխարհը չի կարող իրեն հերթական ճգնաժամը թույլ տալ: Իհարկե, մենք…

    Մոգերինին անդրադարձել է Օմանի ծոցում տեղի ունեցածին
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումները: Թրամփը շնորհակալություն է հայտնել Աբեին Իրանի հետ բանակցությունների անցկացմանը նպաստող նրա ջանքերի համար: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրային բանակցությունները և Թրամփի առաջիկա այցը Ճապոնիա «Մեծ Քսանի» գագաթնաժողովի շրջանակներում: Նախօրեին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո…

    ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը քննարկել են Օմանի ծոցում տեղի ոնեցած հարձակումները
  • Օմանի ծոցում 2 նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական կողմը ամերիկյան դրոնի վրա է արձակել «հող-օդ» դասի հրթիռ։ Այս մասին հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին: Հեռուստաալիքը նշում է, որ հրթիռը վրիպել է և ընկել ջուրը: Աղբյուրը նշում է, որ մինչև լցանավերի հրդեհվելը ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուն հետևել է լցանավերին մոտեցող…

    Լցանավերի հետ կապված միջադեպից առաջ իրանցիները հարձակվել ամերիկյան դրոնի վրա․ CNN
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը պահանջել է հետաքննություն, որի նպատակն է հայտնաբերել Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումների շարքի համար պատասխանատու անձանց: Երբ Միացյալ Նահանգները մեղադրել է Իրանին հարձակումները կատարելու մեջ, իսկ Թեհրանը հերքել է մեղադրանքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ենթադրել է, որ անկախ կազմակերպությունը կարող է հետաքննություն անցկացնել: «Շատ կարևոր է իմանալ ճշմարտությունը»,-Գուտերիշն ասել…

    ՄԱԿ գլխավոր քարտուղարը պահանջել է հետաքննել Օմանի ծոցի դեպքերը
  • Մեծ Բրիտանիան մեղադրել է Իրանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակում գործելու մեջ՝ հայտարարելով, որ ոչ մի պետական կամ ոչ պետական սուբյեկտ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք խախտել են միջազգային նորմերը, և…

    Բրիտանիան Իրանին է մեղադրում Օմանի ծոցի պայթյունների համար
  • Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել: Այս մասին նշված է Frontline նավատեր ընկերության հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն: «Հաջողվել է Front Altair լցանավի վրա կրակը մարել: Էկոլոգիային վնաս չի պատճառվել»,- նշված է հայտարարության մեջ: Օմանի ծոցում հունիսի 13-ին երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի…

    Օմանի ծոցում լցանավի հրդեհը մարվել է
  • Անկարան դատապարտում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Մենք դատապարտում ենք Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումը և մտահոգություն հայտնում, որ այդ շրջանում կոմերցիոն նավերը վերջին ամսում երկրորդ անգամ դառնում են հարձակման թիրախ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացային անվտանգության պահպանմանը, որը միջազգային ծովային…

    Անկարան դատապարտում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումը
  • Օմանի ծոցում նավթատար 2 տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն: Տանկերների անձնակազմի 44 անդամներին փրկել են իրանական նավերը: Պայթյունների պատճառը հաստատված չէ, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարձակումների հեղինակը Իրանն է: Թեհրանը հերքել է մեղադրանքները: Այսպիսով, երկու երկրների միջև առկա լարվածությունն էլ ավելի է սրվել: Միջադեպից հետո նավթի համաշխարհային շուկայում…

    Օմանի ծոցում 2 նավթատար տանկեր են պայթեցրել