օտարում
ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ. Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը
Կոլետիվ հանրագրին միանալու համար անհրաժեշտ է հուլիաի 17-ին և 18-ին, ժամը 7-ին լինել ք. Երևան, Անգլիայի այգում, որտեղ տեղի կունենա կոլեկտիվ հանրագրին միանալու ստորագրահավաքը։ Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ այստեղ։ Կոլեկտիվ հանրագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև. ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և դրան հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը…
Պտղնիի գյուղապետը 40-ից ավել գույք օտարել է որդու անունով
Ըստ Azat TV-ի ստացած հավաստի տվյալների, Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնեց մեր աղբյուրը, նա կասկածվում է 40-ից ավել գույք որդու և այլ պաշտոնյաների անունով օտարելու մեջ։ Ըստ ամենայնի, շուտով կլինի պաշտոնական հայտարարություն դեպքի մասով։ Նշենք, որ Պտղնին գտնվում է Կոտայքի մարզում։ Վիրաբյանը Պտղնիի ղեկավարն է արդեն 1996 թվականից, այսինքն՝ 25…
Ապօրինի օտարվել է Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքը․ հարուցվել է քրգործ
2021 թվականի հունիսի 25-ին «Aravot.am» լրատվական կայքէջում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը: ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ նշված հրապարակումը վեր է հանվել և Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով…
Գնդեվազի հողերի մի մասն օտարվել է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին փոխկապակցված անձանց
Գնդեվազ տանող ճանապարհի ձախ հատվածում մի փոքր տնակով հողատարածք կա, որը պատկանում է Գոհար Արսենյանին: Վերջինս «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Անաստաս Արսենյանի կինն է: Անաստաս Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրն է: 2013-ից 2018 թվականը կազմակերպված աճուրդներով Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող մի շարք հողակտորներ դարձել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ…
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող…
Պետական սեփականության անշարժ գույքերն օտարվել են արժեքից շուրջ 5 անգամ ցածր գնով
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն…
«Սև բերդ» ամրոցն ապօրինի կերպով օտարվել է․ հարուցվել է քրգործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումով…
Սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրգործ
ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրեական գործ «ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների, հանցավոր դրսևորումների, սնակության կառավարիչների հնարավոր…
ՀՀ ոստիկանության Մոսկովյան փողոցի շենքը կօտարվի մրցույթով. նոր որոշում
Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հարց ներկայացրեց, որով թույլատրվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: «Արժեքը 100 տոկոսի…
2019-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել եկամտահարկի տարեկան հաշվարկ․ ՊԵԿ
2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: Այս մասին տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի…
Պետական գույքի օտարման արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն…
Պետական գույքն օտարվել է շուկայականից 3 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ…
Առեղծվածային պայմաններում Պտղնիի մանկապարտեզը օտարվել է գյուղապետի ազգականին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սա Պտղնի գյուղի մանկապարտեզն է։ 1988թ. դեկտեմբերի 7-ին ես այս մանկապարտեզում էի, ու այն այնքան ամուր էր, որ ճաքեր անգամ չառաջացավ երկրաշարժից։ Բնական աղետը ոչինչ չարեց շինությանը, իսկ այ գյուղի կառավարիչը կարողացավ անել։ Անհասկանալի և առեղծվածային պայմաններում մանկապարտեզի շենքը օտարվեց գյուղապետի ազգականին։ Հիմա…
Պետական գույքը օտարվել է շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով․ հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ…