օրենսդրական նախաձեռնություն
Հայաստանում կաթնամթերքը կբաժանվի գունավոր դարակաշարերով. Կառավարության հերթական անարդյունավետ որոշումը
Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգավորում՝ արտադրանքը գունավոր դարակաշարերում տեղադրելու պահանջը։ Տնտեսական փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը ներկայացրեց այս օրենսդրական նախաձեռնությունը, որը, նրա խոսքով, նպատակ ունի ապահովել սպառողների իրազեկվածությունն ու պաշտպանությունը։ Սակայն այս առաջարկն արժանի է քննադատական գնահատականի, քանի որ այն ենթադրում է մի շարք գործնական և կառուցվածքային մարտահրավերներ։ Առաջին հերթին, նախարարության առաջարկած կարգավորումը…
Ե՛վ ՀՀ, և՛ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է․ Գաբրիել Բալայան
Ե՛վ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է: Կրակոցների քանակը ո՛չ նվազել է, ո՛չ էլ՝ ավելացել: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Անդրադառնալով ՊՆ-ի հետ առնչվող օրենսդրական նախաձեռնություններին՝ Բալայանն ասաց, որ այսօր նախարարական կոմիտեում քննարկվելու է նախաձեռնություն, որը «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն են ներկայացրել: «Մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27…
Ռազմական դրության ժամանակ կգործի առողջապահության միասնական կառավարման համակարգ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությունն առաջարկվել է հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծումը և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը: Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական…
ԼՀԿ-ն առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները
ԱԺ «Լուսավոր Հայասստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները: Ինչպես տեղեկացնում են կուսակցության ֆեյսբուքյան էջից՝ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն…
Խնդրահարույց է 15 տարով լիազորագիր տրամադրել. Արփինե Դավոյան
Մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն կենսաթոշակառուների իրավունքների: «Խնդրահարույց է այն, որ մեր գործընկերները ցանկանում են 15 տարով լիազորագիր տրամադրել. մենք չենք կարող հետևել, թե 15 տարի հետո կամ այդ ընթացքում լիազորված մարդիկ ինչով կզբաղվեն, ՀՀ քաղաքացիները, որ բնակվում…
Կառավարությունը հավանություն տվեց գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը
Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից…
Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի նախագծով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական…
Աբխազիայում թմրանյութերի շրջանառության համար մահապատիժ կսահմանվի
Աբխազիայում մեծ քանակությամբ թմրանյութերի արտահանման և ներկրման համար պատժի ամենամեծ չափ է որոշվել մահապատիժը: Աբխազիայի խորհրդարանը երկրորդ լսումների վերջում միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն` մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար կկիրառվի ցմահ բանտարկությունը, պատժի հատուկ ձև կլինի մահապատժի ենթարկելը: Նույն հոդվածի համաձայն` դատապարտվածներին ներում չի շնորհվի: Օրինագծի նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020…
Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առևտրի շրջիկ կետերի հետ կապված
Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպես այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Քաղաքապետարանի նախաձեռնությունն ուղղված…
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը…
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել դիվանագետների նշանակման հարցում: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ մերժել են ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը մի քանի պատճառներով: Նախարարության ներկայացրած եզրակացության մեջ հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում hանրապետության նախագահը՝…
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից: Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Կառավարության…












