fbpx
Կառավարություն

Ե՛վ ՀՀ, և՛ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է․ Գաբրիել Բալայան

Ե՛վ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է: Կրակոցների քանակը ո՛չ նվազել է, ո՛չ էլ՝ ավելացել: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Անդրադառնալով ՊՆ-ի հետ առնչվող օրենսդրական նախաձեռնություններին՝ Բալայանն ասաց, որ այսօր նախարարական կոմիտեում քննարկվելու է նախաձեռնություն, որը «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն են ներկայացրել:

«Մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, ցանկանում եմ հորդորել վերադառնալ Հայաստան, դրանից հետո արդեն ենթադրվում է՝ քրեական պատասխանատվություն, այլևս չի երկարացվելու այդ գործընթացը:

Գործող ձևաչափով յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար, եթե 27 տարին լրացել է, պետք է վճարել 200 հազար: Ընդհանուր՝ 18 զորակոչ՝ 3 մլն 600 հազար դրամ: Այդ ձևաչափն այլևս չի շարունակվելու»,- հայտարարեց ՀՀ ՊՆ փոխնախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ