օրենքով գող
Ինչպես են «օրենքով գողը» և նրա թիկնապահը հայհոյում ոստիկաններին 18+ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հրապարակ»-ը Youtube-յան ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը ինչպես են հայհոյում ոստիկաններին։
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության որոշ մանրամասներ են հայտնի դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախաքննության շահերից ելնելով՝ ներկայացնում ենք միայն քննությանը չխոչընդոտող փաստեր: Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով ճշտվեց նաև դեպքի…
«Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրած է եղել․ ունենք կատարող, պատվիրատու․ Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համաձայն չէ դիտարկմանը, թե ոստիկանությունը թեև պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին», բայց իրավիճակին չի տիրապետում՝ դատելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում օրենքով գող են սպանում, բայց որև բացահայտում չի եղել: «Անընդունելի է հայտարարությունը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բոլոր ժամանակներում էլ և բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների…
Մասիվցի Անդիկի սպանության մասով մեկ վարկած է առկա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` այս տարի Նոր Նորքի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով…
Մասիվցի Անդիկի սպանության գործով «օրենքով գողեր» են բերման ենթարկվել. ՀԺ
«ՀԺ»-ի տեղեկություններով, «օրենքով գող» մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով Հայաստանում գտնվող «օրենքով գողեր» են բերման ենթարկվել: ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանությունը մշտապես նմանատիպ օպերատիվ աշխատանքներ իրականացնում է, որոնց մեծ մասը հրապարակման ենթակա չէ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Դեպքից…
ՀՀ իրավապահները «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա․ Փաստինֆո
Քաղաքացիություն չունեցող, նախկինում դատապարտված «Օրենքով գող» Մերաբ Քալաշովը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից արտահանձնվել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից։ Աղբյուրը Հիշեցնում է, որ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2015 թվականից։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու…
«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Lurer.com կայքի յութուբյան ալիքում հրապարակվել է մի տեսանյութ, ըստ որի, ձայնագրված է այն պահը, երբ կրակում են այսպես ասված՝«օրենքով գող» Անդիկի վրա։ Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը:
Բերման է ենթարկվել, այսպես ասած, «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, մայրաքաղաքի Գալշոյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել, այսպես ասած, «օրենքով գող» 46-ամյա Երևանի մի բնակչի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանական բաժիններ են տարվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»․ ուժեղացված ծառայություն Շիրակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք Շիրակի ոստիկանների ծառայության արդյունքը։ Ուժեղացված ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով կազմվել են 70 պարեկախմբեր։…
Քրեական հեղինակությունների կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է
«Օրենքով գող» Սարատովի Արտյոմ մականունով հայտնի Արտյոմ Սարգսյանի և քրեական հեղինակություն քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի հուլիսի 23-ին՝ ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը՝ կյանքի կամ առողջության համար…
«Պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանում կրիմինալը չի եղել հսկողության տակ այնպես, ինչպես այսօր է», – ՀՀ ոստիկանապետ
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու համար իրավապահ մարմիններին օգնել են քրեական հեղինակությունները: «Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից»: Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետը…










