ֆեդերացիա
Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ
Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր։ Ռոտենբերգը նախկին մարմնամարզուհի է ու բալետի պարուհի։ Նա ղեկավարելու է գեղարվեստական մարմնամարզությունը։
Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
Հունվարի 12-ից 23-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ կանանց առաջնությունում հաղթեց Մարիամ Մկրտչյանը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից՝ տղամարդկանց առաջնություն չեմպիոն հռչակվեց Մանուել Պետրոսյանը։ Նա 11 տուրերում վաստակեց 8 միավոր ու միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը՝ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Երկրորդ…
Պաշտոնական․ Ռեքս Կալամյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ «Դետրոյթ Փիստոնսի» ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանի ու ֆեդերացիայի բանակցությունները հաջողությամբ ավարտվել և մասնագետը համաձայնել է գլխավորել Հայաստանի ընտրանին։ Ըստ աղբյուրի՝ Կալամյանն արդեն 30 տարի է աշխատում է NBA-ում։ Նա մեր հավաքականի ղեկին է լինելու Եվրոպայի փոքր երկրների…
ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը Իսպանիայում են․ նրանք հանդիպել են Դել Բոսկեին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Մարաշլյանին հրավիրել են Ուրուգվայի հավաքական (ՆԿԱՐ) ՀՖՖ նախագահը խոսեց հավաքականում Կապառոսի մնալ-չմնալու մասին «Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության…
ՀՖՖ նախագահը խոսեց հավաքականում Կապառոսի մնալ-չմնալու մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր ամփոփիչ մամուլի ասուլիսում խոսել է Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին։ Նա նշել է, որ Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը, իսկ դրանից հետոն արդեն քննարկման փուլում է։ Մելիքբեկյանը խոսեց նաև Ազգերի Լիգայից, ասելով, որ բարդ մրցաշար է սպասվում Հայաստանին, ընդգրկվել ենք ոչ այդքան հեշտ խմբում։ Նրա խոսքով՝…
ՀՖՖ նախագահի ամփոփիչ մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է գալիս տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով։ https://www.youtube.com/watch?v=m8DgiEZx5JU
ՉԼ․ ՀՖՖ տեսուչը՝ Զենիթ-Չելսի խաղին
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ռուսական «Զենիթը» Սանկտ-Պետերբուրգում կյուրընկալի անգլիական «Չելսիին»։ Հանդիպումը կայանալու է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակում է ստացել այդ հանդիպման համար․ նա կլինի խաղի մրցավարների տեսուչը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
Հայ շախմատիստը հռչակվել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն
Հայազգի շախմատիստ Սարգիս Սարգսյանը դարձել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մրցաշարն FIDE-ն մրցաշարն անցկացրել է նոյեմբերի 4-ից 14-ը։ Մրցաշարին մասնակցում էին 249 շախմատիստներ։ Այն անցկացվում էր 45+10 ժամակարգով, 9 մրցախաղով։ Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը 9 հնարավորից հավաքեց 8,5 միավոր ու հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Հայաստան-Գերմանիա․ նախախաղային ասուլիսի Կապառոսի հետ կներկայանա Սպերցյանը
Նոյեմբերի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Գերմանիայի ընտրանուն։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին։ Կապառոսի հետ միասին ասուլիսին կներկայանա Էդուարդ Սպերցյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ասուլիսին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել ՀՖՖ-ի սոցցանցերի պաշտոնական…
Արդարությունը վերականգնվել է․ Բաչկովից խլած հաղթանակը վերադարձվել է
Մրցավարները անարդար որոշում էին կայացրել Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի նկատմամբ՝ Աշխարհի առաջնության մեկ քառորդում։ Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել է մրցավարների որոշումն ու վերականգնել արդարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան։ Մեկնարկել է Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը 36-ամյա ցմահ դապարյալը ռեկորդ է գրանցվել «Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները…
Մեկնարկել է Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մեկնարկում է Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Նշվում է, որ տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացումից հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 2 տոմս։ Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերն արժենբ 3000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 6000 և 7000, իսկ արևմտյանինը՝…
4 հայ բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կպայքարեն ոսկու համար
Եզրագծին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները։ Նրանցից 4-ն անցել են եզրափակիչ փուլ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարելու են 51 կիլոգրամ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կիլոգրամ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կիլոգրամ քաշային Էլիդա Քոչարյանը և 86 կիլոգրամ քաշային…
Հայաստանի կանանց Մ19 հավաքականը մարզական հավաք է անկացնելու
Հայաստանի ֆուտբոլի կանանց Մինչև 19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը մարզական հավաք է անկացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Մեր ընտրանու գլխավոր մարզիչը Լիանա Հայրապետյանն է։ Վերջինս հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Յանա Հարությունյան – «Ուրարտու» Աննա Խաչատրյան – «Ուրարտու» Արևիկ Սարգսյան – «Նորավանք» Նանե…
Հայաստանն ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը կներկայանա 4 ազատոճայինով
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը կներկայանա 4 մարզիկով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Հարությունյանը, 65 կիլոգրամում՝ Վազգեն Թևանյանը, 70 կիլոգրամում՝ Արման Անդրեասյանը, իսկ 79 կիլոգրամում՝ Արման Ավագյանը։ Առաջնությունը կկայանա Օսլոյում՝ հոկտեմբերի 2-ից 10-ը։
Շանթ Սարգսյանը դարձել է Ագզամովի հուշամրցաշարի միանձնյա հաղթող
Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։ Գրոսմայստեր…















