ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը Իսպանիայում են․ նրանք հանդիպել են Դել Բոսկեին

Ամենադիտվածներ

ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը Իսպանիայում են․ նրանք հանդիպել են Դել Բոսկեին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են:

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

«Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է Marca-ի գրասենյակում և հարցազրույց տվել իսպանական ամենահեղինակավոր պարբերականին:

ՀՖՖ պատվիրակությունը նաև հրավեր է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի կողմից՝ ներկա գտնվելու Իսպանիայի Գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ռայա Մահադահոնդա» հանդիպմանը, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով:

Հանդիպում է կայացել նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՖՖ-ի ծրագրերի իրականացմանը և Իսպանիայում տարբեր կառույցների հետ նոր կապերի ձեռքբերմանը:

Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը հանդիպել են նաև աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող և մի շարք այլ տիտղոսներ նվաճած Վիսենտե Դել Բոսկեին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի հնգակի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող Ֆերնանդո Յերոյին՝ հայկական և իսպանական ֆուտբոլային կապերի հետագա զարգացման և խորացման նպատակով», – ասված է ֆեդերացիայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();