Ֆելիքս Ցոլակյան

  • Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

    Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է համակարգի ծառայողներին, պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների, մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Նախագահն ընդգծել է. «Բոլոր խնդիրների հաջող լուծման գրավականը դուք եք, ձեր արհեստավարժ ու անձնվեր…

  • Բակո Սահակյանը ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին

    Բակո Սահակյանը ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետին խնդրել է, որ ստուգումներ անցկացվեն ԱԻՆ-ում

    Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետին խնդրել է, որ ստուգումներ անցկացվեն ԱԻՆ-ում

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ստուգումներ իրականացվեն նախարարությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան…

  • Նախարար Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախարար Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հոկտեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը…

  • Կապանում փլուզման հետևանքով տարեց ամուսիններ են մնացել հողով ծածկված տան մեջ. Ֆելիքս Ցոլակյան

    Կապանում փլուզման հետևանքով տարեց ամուսիններ են մնացել հողով ծածկված տան մեջ. Ֆելիքս Ցոլակյան

    Այսօր կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ Կապանում տեղի ունեցած սողանքին, որի հետևանքով երկհարկանի շենք էր փլուզվել: Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այն ծածկել է խրճիթանման տներից մեկը, որի մեջ մնացել են տարեց ամուսիններ, և առայժմ պարզ չէ՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։  Ցոլակյանը զեկուցեց,…

  • Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին

    Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Նիկոլ Փաշինյանը…

  • Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ

    Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ

    Հոկտեմբերի 9-10-ը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին: Միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը: Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհուրդի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այս մասին տեղեկացնում…

  • Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել․ Ֆելիքս Ցոլակյան

    Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել․ Ֆելիքս Ցոլակյան

    Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին։ «Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել: Ես այդ մասին տարբեր տեղերում մի քանի անգամ արդեն ասել եմ, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը այս ամենի հետ կապ չունի: Ես իմ ասելիքն ասացի այս ուղղությամբ», – ասել է…

  • Զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է․ Ֆելիքս Ցոլակյան

    Զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է․ Ֆելիքս Ցոլակյան

    Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ադրադառնալով հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է․ քանի որ մարդու աշխատանքը վտանգավոր է, այն նաև բարձր վարձատրվող է: Նախարարը հավելեց, որ Հայաստանում հակառակն է. փրկարարները գնահատվում են խոսքով, սակայն ֆինանսական մասով դա ըստ արժանվույն չի կատարվում: Ըստ նրա՝ չնայած…

  • Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար և չեմ փոշմանել․ Ֆելիքս Ցոլակյան

    Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար և չեմ փոշմանել․ Ֆելիքս Ցոլակյան

    Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան պաշտոնանկաության մասին հնչեցրած հարցին: «Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար և չեմ փոշմանել, յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան։ ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն են, որոնց մասին պետք է քիչ խոսել, որովհետև դրանք այն ոլորտներն են, որոնց…

  • Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ցոլակյանը շնորհավորեց Անդրեա Վիկտորինին ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Հիշատակելով ԵՄ աջակցությունը, նախարարը նշեց ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի այդ, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի…

  • Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ-ում

    Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ-ում

    Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 4 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ: Շնորհավորելով բոլորին՝ նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերվի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

  • Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց General Electric Aviation ընկերության պատվիրակությանը

    Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց General Electric Aviation ընկերության պատվիրակությանը

    Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի General Electric Aviation ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները: Պատվիրակության անդամ General Electric…

  • Փրկարարների աշխատավարձերի բարձրացման հարցը ուղարկել եմ Կառավարություն.

    Փրկարարների աշխատավարձերի բարձրացման հարցը ուղարկել եմ Կառավարություն.

    ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով աշխատավարձերի վերաբերյալ հարցերին, ասաց. «Ես երեկ ուղարկել եմ արդեն կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծով մենք առաջարկությունը ներկայացրել ենք։ Քննարկման փուլում է»։ Նախարարը նշեց, որ հարցը պետք է քննարկվի ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ։ Ըստ Ցոլակյանի՝ առաջարկվ է  աշխատավարձերի «զգալի բարձրացում», և իրենք հուսով են, որ…

  • ԱԻՆ աշխատակիցները վաղաժամկետ պարգևատրվել են կոչումներով

    ԱԻՆ աշխատակիցները վաղաժամկետ պարգևատրվել են կոչումներով

    Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ նախարար Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայության 6 աշխատակցի վաղաժամկետ պարգևատրեց հերթական կոչումներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։